Բաժիններ՝

Le Parisien. Ֆաբիու Կոենտրաուն կտեղափոխվի ՊՍԺ

Le Parisien-ի հավաստմամբ՝ «Ռեալ Մադրիդի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի պաշտպան Ֆաբիու Կոենտրաուն այս շաբաթ վարձավճարով կտեղափոխվի ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն»: Աղբյուրը նշում է, որ պորտուգալացի պաշտպանն ընդգրկված չէ Ռաֆայել Բենիտեսի ծրագրերում:

Կան խոսակցություններ, որ Կոենտրաուի տեղափոխությունից հետո ՊՍԺ-ից կհեռանա Լյուկ Դինը: Դինը, ամենայն հավանականությամբ, վարձավճարով կտեղափոխվի իտալական «Ռոմա»:

Ամառային տրանսֆերային պատուհանի մեկնարկում անգլիական մամուլն ակտիվ գրում էր, «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը մտադիր է ձեռք բերել Կոենտրաուին, սակայն հետագայում խոսակցությունները մարեցին:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31