Մինչև 10 հազար զինծառայող ու ոստիկան կարող է դուրս գալ Մեծ Բրիտանիայի փողոցներ՝ ապահովելու անվտանգությունը փարիզյան ահաբեկչությունների նմանությամբ հարձակումների դեպքում՝ համաձայն բրիտանական կառավարության նոր պլանի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում մեկ խնդիր են դրել»,- այս մասին այսօր «Արցախյան հիմնահարց. հայկական դիվանագիտության խնդիրներն ու հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ ասաց 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ Դավիթ Շահնազարյանը` անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:
Վաղինակ Շուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ Վեդի քաղաքում մարդկանց հետ զրուցելու ժամանակ տեղի է ունեցել իմ խոսքի, նախադասության թերի ձևակերպում՝ կապված, թե ով կլինի հաջորդ նախագահի թեկնածուն, ասում եմ՝ «սկսեմ ընդիմության չսիրվածներից իմ». Էստեղ միտքս կիսատ է մնում ու սկսում եմ անուններ թվել. «Նիկոլ Փաշինյան,Գարեգին Չուքասզյան, ինչու չէ՝ նաև Հրանտ Բագրատյան»:
Նոյեմբերի 12-ին ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում էր ստացվել Իջևան քաղաքի երկու առանձնատները սնուցող գազահաշվիչ սարքերը գողանալու մասին:
Հրամանի համար հիմք է հանդիսացել ՀՀ ԿԳ նախարարի 2015 թվականի նոյեմբերի 20-ի հրամանով ձևավորված մրցութային հանձնաժողովի եզրակացությունը:
«Սա պարզապես ազդանշան է այն մասին, որ այդ հարաբերությունները լուրջ կերպով փչացել են: Ռուսաստանն այսուհետ դիտարկելու է Թուրքիային՝ որպես ապակայունացնող գործոն, որը գործում է ոչ թե՝ ի օգուտ տարածաշրջանային կայունության, այլ՝ ապակայունության: Կարծում եմ` տեղի ունեցածին կհաջորդեն կտրուկ արձագանքներ, անդրադարձներ՝ գուցե միայն հայտարարությունների մակարդակով: Միջադեպը միանշանակորեն էլ ավելի կսրի հարաբերությունները»:
Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած մեր հայրենակիցներից 6-ի բուժումը դեռևս շարունակում է Ռուսաստանի Դաշնությունում: Բուժօգնության աշխատանքները շարունակվում են ողջ ծավալով:
Ռուսական Gazeta.ru-ն հրապարակել է համացանցում շրջանառվող կադրերից մեկը, որտեղ պատկերված է թուրքական ինքնաթիռի կողմից խոցված «Սու-34»ի օդաչուն:
Նոյեմբերի 25-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-ին սպասվում են տեղումներ:
Լաթաքիայում կործանված ռուսական «Սու-24» ինքնաթիռի անձնակազմի երկու անդամներին որոնելու նպատակով դեպքի վայր են ուղարկվել ուղղաթիռներ:
Հանգամանքները կարող են այնպես դասավորվել, որ Մադրիդում կայանան նախագահի նոր ընտրություններ:
Մեկնարկել է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը: Իշխանությունն արդեն ձևավորել է այսպես կոչված «Այո»-ի շտաբը, ընդդիմության այն հատվածը, որը դեմ է սահմանադրական փոփոխություններին, պատրաստվում է պայքարել առնվազն երկու միավորումներով՝ «ՈՉ»-ի ճակատով, և «Նոր Հայաստան» նախաձեռնությամբ: Ցանկացած ընտրությունից առաջ հանրային կյանքում հնչող հիմնական հարցն այն է, թե ով կհաղթի:
Կրեմլին «հաստատ հայտնի է», որ այսօր թուրք-սիրիական սահմանի մոտ խոցված ռուսական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի օդային տարածքում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի / ՄԳՏԿ/ գործադիր տնօրեն Դևիդ Կլիվի գլխավորած պատվիրակությանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Սու-24»-ի հետ կատարվածին, հնարավոր է, այսօր գնահատական կտա, հայտնում է TASS-ը:
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ ս. թ. նոյեմբերի 24-ին, 87 տարեկանում կյանքից հեռացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր, «Երևանի պատվավոր քաղաքացի», Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը:
Նոյեմբերի 24-ին, ժամը 13.41-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Հովսեփյան փողոցի թիվ 81 շենքի մոտ գտնվող անասնագոմում դի կա:
Թուրքական ավիացիան իրականացրել է «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) դեմ հերթական ռմբակոծումը, հայտնում է Reuters-ը:
«Նոր Հայաստան» ճակատը հայտարարություն է տարածել, թե ոստիկանության ծառայողներն այցելել են իրենց ակտիվիստներից մեկի ծնողների բնակարան՝ դրանից հետևություն անելով, թե ուժային մարմինները գաղտնալսում ու հետևում են ակտիվ ընդդիմադիր քաղաքացիներին:
Թուրքական CNN Türk հեռուստաալիքը հայտնում է, որ այսօր Սիրիայում խոցված ռուսական «Սու-24» ինքնաթիռի օդաչուներից մեկը զոհվել է:
Նոյեմբերի 23-ին և լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 800 կրակոց:
Վարդուհի Վարդերեսյանի կյանքն իսկական նվիրում էր մշակույթին, մասնավորապես թատրոնին ու կինոյին, որտեղ խաղացած բազում անկրկնելի դերերով ու կերպարների ինքնատիպ մարմնավորումով նա զարգացրեց հայկական դերասանական արվեստի լավագույն ավանդույթները:
«Սիրիայում Ռուսաստանի և Թուրքիայի, ԱՄՆ-ի և գործընկերների միջև ռազմական լարվածության բռնկման վտանգը միշտ առկա է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը:
Կրեմլում աղբյուրը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարություն է պատրաստում՝ կապված Սիրիայում ռուսական «Սու-24» ինքնաթիռի կործանման առնչությամբ, հայտնում է «Говорит Москва»-ն:
Նոյեմբերի 24-ին, ժամը 13.27-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են գնացքը և «ՎԱԶ-2107» մակնիշի ավոտմեքենան:
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի գլխավորած պատվիրակությունը:
Համացանցում շարունակում են հայտնվել տեսանյութեր, որոնցում երևում են սիրիա-թուրքական սահմանին ռուսական «Սու-24» ինքնաթիռի կործանման կադրերը:
Սահմանադրական փոփոխություններն իրենց բնույթով կարող են ազդել նաև տնտեսության վրա: Այս մասին այսօրվա ասուլիսին ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:
ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում քննարկվել է Քր. դատ. օր.-ի 21-րդ հոդվածի 4-րդ մասի ՀՀ սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի դիմումի քննության արդյունքում ՀՀ Սահմանադրական դատարանի 19.11.2015թ. կայացրած որոշումը:
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը Վեհաժողովի թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական հարցերի հանձնաժողովներում հակահայկական բանաձևերի ընդունումը համարում է ԵԽԽվ-ում Ադրբեջանի նախաձեռնած արշավի արդյունք