
Բաղրամյան գյուղի մոտ գնացք է վթարի ենթարկվել

Նոյեմբերի 24-ին, ժամը 13.27-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են գնացքը և «ՎԱԶ-2107» մակնիշի ավոտմեքենան:
Դեռևս չպարզաբանված հանգամանքներում ժամը 12.40-ի սահմաններում Քարակերտ-Դալարիկ 2811 պիկետ 3-ում բախվել են N4110 էլեկտրաքարշը և «ՎԱԶ-2107» մակնիշի 28SL308 պետհամարանիշով ավոտմեքենան:
Դեպքի վայր է մեկնել Բաղրամայանի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: