
«Ես՝ Վաղինակ Շուշանյանս, հրապակայնորեն հայցում եմ ձեր ներողամտությունը»

Վաղինակ Շուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ Վեդի քաղաքում մարդկանց հետ զրուցելու ժամանակ տեղի է ունեցել իմ խոսքի, նախադասության թերի ձևակերպում՝ կապված, թե ով կլինի հաջորդ նախագահի թեկնածուն, ասում եմ՝ «սկսեմ ընդիմության չսիրվածներից իմ». Էստեղ միտքս կիսատ է մնում ու սկսում եմ անուններ թվել. «Նիկոլ Փաշինյան,Գարեգին Չուքասզյան, ինչու չէ՝ նաև Հրանտ Բագրատյան»:
Ես Վաղինակ Շուշանյանս հրապակայնորեն հայցում եմ ձեր ներողամտությունը:
Հ.Գ. Հա ու ձայնս էլ հենց Նիկոլին եմ տալու: Իսկ դուք, այ պխտոր ջրում ձուկ բռնողներ ջան, ուշադիր եղեք պապլավոկին, ձկները էլ էն առաջվա հարիֆը չեն…»:
Հիշեցնենք, որ երբ Վեդիի բնակիչը Վ. Շուշանյանին հարցնում է՝ընդդիմությունն ունի՞ թեկնածու, նա պատասխանում է՝ լիքը, և երբ տղամարդը հարցնում է՝ «ո՞վ», Վ. Շուշանյանը պատասխանում է. «Սկսեմ էն ամենաչսիրվածներից, ընդդիմության իմ ամենաչսիրվածը՝ Փաշինյան՝ մեկ, Գարեգին Չուգասզյան՝ երկու, ինչու չէ՝ Բագրատյան՝ երեք»: Տղամարդը միանգամից արձագանքում է. «Մի հատ կողիդ հավաքվածներին հարցրու՝ էդ մարդկանց ճանաչո՞ւմ են: Բագրատյանին՝ հա, Փաշինյանը խոսում ա տելեվիզրով ճանաչում են»:
Ավելին՝ երբ տղամարդը հարցնում է, թե դու քո ասածներից ո՞ւմ կընտրես նախագահ՝ Վաղինակ Շուշանյանը պատասխանում է. «Ոչ մեկին»: