
Առանձնատների գազահաշվիչ սարքեր գողացողը հայտնաբերվել է

Նոյեմբերի 12-ին ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում էր ստացվել Իջևան քաղաքի երկու առանձնատները սնուցող գազահաշվիչ սարքերը գողանալու մասին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 23-ին, ժամը 13.20-ին, պարզվել է, որ գողությունը կատարել է 1972 թ. ծնված Արսեն Մ.-ն:
Գողոնը մասամբ հայտնաբերվել և վերցվել է:
Կատարվում է քննություն: