Բաժիններ՝

«Մեր տնտեսությունը պատրաստ չէ սահմանադրական բարեփոխումներին». Վիլեն Խաչատրյան

Սահմանադրական փոփոխություններն իրենց բնույթով կարող են ազդել նաև տնտեսության վրա: Այս մասին այսօրվա ասուլիսին ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

Նա նշեց, որ, թեև խոսվում է այն մասին, որ կառավարման համակարգի փոփոխությունը  կնպաստի տնտեսության զարգացմանը,  բայց այնուամենայնիվ, կան անցումային դրույթներ, որոնք ուժի մեջ են մտնում 2017-18թթ. սկսած. «Դա նշանակում է, որ մինչ այդ բոլոր ներդրողները փորձելու են հետաձգել իրենց ծրագրերը:

Մյուս գործոնը մի շարք օրենքների համապատասխանեցումն է փոփոխված Սահմանադրությանը, և մոտ 300 օրենքներ են նշվում: Դա նշանակում է՝ օրենսդրական դաշտում մի ամբողջ գործընթաց, որը կրկին կհետաձգի տնտեսական գործընթացները՝ թույլ չտալով մարդկանց կողմնորոշվել, թե ինչ պետք է անեն առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում»:

Այս անորոշ վիճակը, ըստ տնտեսագետի՝  լի է ռիսկերով և կարող է հանգեցնել մի շարք բացասական հետևանքների. «Սրա ազդեցությունը, իհարկե, մենք կզգանք դեկտեմբերի 6-ից հետո, բայց այնուամենայնիվ, փոփոխությունները, որոնք արվում են տնտեսական անկայուն վիճակում, իրենց հետ կարող են բերել լուրջ վտանգներ: Չփորձելով անգամ խորանալ Սահմանադրության մեջ տեղի ունեցող բովանդակային հարցերի վերաբերյալ լուծումների  մեջ, այս փաստն արդեն բավարար է՝ նշելու, որ տնտեսության համար սահմանադրական փոփոխությունների նպաստավոր ժամանակահատված չէ: Տնտեսությունը դրան պատրաստ չէ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս