Բաժիններ՝

Ռումբի պայթյունից վիրավորված 4-ամյա Ելենայի ծնողները սպասում են վիրահատության ավարտին (տեսանյութ). news.am

Երեւանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակարաններից մեկում այսօր՝ փետրվարի 6-ին, նռնակ պայթեցնելու հետեւանքով տուժած 4-ամյա Ելենա Դալլաքյանի վիրահատությունն սկսելուց 4 ժամ անց բժիշկներին վերջապես հաջողվել է երեխայի մոտ կանգնեցնել արյունահոսությունը:

Փոքրիկ Ելենայի ծնողների խոսքով՝ բժիշկներն իրենց ասել են, որ վնասվել են երեխայի ոտքերի խոշոր զարկերակային անոթները։ Հիվանդանոցից առայժմ հրաժարվում են որեւէ տեղեկություն տրամադրել։ Բժիշկները հարազատներին ասել են, որ վիրահատությունը բավական ծանր է։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երեխայի հարազատները հիվանդանոցում դեռ սպասում են վիրահատության ավարտին։

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728