Բաժիններ՝

Փրկարարները մեքենաներ են դուրս բերել ձնակույտից

Փետրվարի 6-ին, ժամը 17.58-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Ախթամար» հուշարձանի մոտակայքում «Վոլգա» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները «Ախթամար» հյուրանոցային համալիրի մոտակայքից արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ 3105» մակնիշի 04 SS 949 պ/հ (վարորդ Մ. Ս., ծնվ. 1968թ.) ավտոմեքենան (1 ուղևոր):

***

Փետրվարի 6-ին, ժամը 15.57-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի մոտակայքում ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն Ապարան-Նիգավան ավտոճանապարհի 7-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա (8 ուղևոր):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս