Բաժիններ՝

Հայաստան-ԵՄ առևտրաշրջանառությունը նվազել է

Հայաստանի ու Եվրամիության միջև արտաքին առևտուրը շարունակում է նվազել։ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2014 թվականի ամբողջական տվյալները, որտեղից երևում է, որ 2014-ի վերջի դրությամբ ՀՀ ընդհանուր առևտրաշրջանառության մեջ ԵՄ երկրների հետ առևտրի ծավալը կազմել է կազմել է 1 միլիարդ 574 միլիոն դոլար կամ 26.6%, այն դեպքում, երբ 2013թ. հունվար-նոյեմբերին եղել էր 28.2%: 2013 թվականի համեմատ ԵՄ-ի հետ առևտրի ծավալը նվազել է 4.8%-ով։

ԱՊՀ երկրների հետ արտաքին առևտրի տեսակարար կշիռը նույնպես նվազել է, սակայն ոչ այդքան զգալի չափով՝ 0.3 տոկոսային կետով (29%-ից դարձել է 28.7%)։

Սակայն մեծությա առումով ԱՊՀ երկրների հետ առևտրաշրջանառության ծավալը չի փոխվել՝ 2014-ին կազմել է 1.7 միլիարդ դրամ (ինչպես և 2013-ին)։

ԱՊՀ երկրների կազմում ամենամեծ առևտրային գործընկերը շարունակել է մնալ Ռուսաստանը։ Հայաստան-ՌԴ առևտրաշրջանառությունը 2014 թվականին կազմել է 1 միլիարդ 402.7 միլիոն դոլար։ 2013 թվականի համեմատ այս ցուցանիշն աճել է 3.2%-ով, սակայն ոչ հօգուտ մեզ։ Ռուսաստանից ներմուծումն աճել է 6.7%-ով (ըստ ապրանքի ծագման երկրի), իսկ Հայաստանից Ռուսաստան արտահանումը նվազել է 7.7%-ով։

Այլ երկրներից ամենից շատ աճել է Չինաստանի հետ առևտրաշրջանառությունը՝ 7.8%-ից հասնելով 9.9%-ի։ 2014 թվականի ընթացքում Հայաստան-Չինաստան առևտրաշրջանառությունը կազմել է 588.4 միլիոն դոլար (29.4% աճ՝ նախորդ տարա համեմատ)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս