Չավուշօղլուն իսրայելական պատվիրակության պատճառով հրաժարվել է մասնակցել Մյունխենի անվտանգության կոնֆերանսին

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլու մասնակցությունը Մյունխենի անվտանգության կոնֆերանսին (փետրվարի 6-8) չեղյալ է հայտարարվել վերջին պահին: Դրա համար պատճառ է հանդիսացել նաև այն, որ կոնֆերանսին մասնակցում է նաև Իսրայելի պատվիրակությունը:

Երբ լրագրողները Բեռլինում այդ մասին հարցրել են Չավուշօղլուին, նա պատասխանել է, որ Գերմանիայի հետ իրենց հարաբերությունները չեն ավարտվում Մյունխենի կոնֆերանսով, և որ իրենց այս որոշումը բացասաբար չի ազդի Գերմանիայի հետ հարաբերությունների վրա:

Չավուշօղլուն մանրամասնել է, որ հրավերը ստացվել է երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի անունով, սակայն վերջինս Թուրքիայում նախընտրական ժամանակների ու երկրի հագեցած օրակարգի պատճառով չի կարողացել մեկնել Գերմանիա.

«Մյունխենի կոնֆերանսին պետք է մասնակցեի ես, սակայն այն բանից հետո, ինչ Մերձավոր Արևելք հարցերով նիստում հետագայում գրանցեցին Իսրայելի ներկայացուցիչներին, մենք որոշեցինք հրչաժարվել դրանից»: Ընդգծվում է, որ իսրայելական կողմն ի սկզբանե ներկայացված չի եղել քննարկման հրավիրյալների ցուցակում:

Տեսանյութեր

Լրահոս