
Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի խաղացանկը հայտնի է

Փետրվարի 5-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, տեղի է ունեցել Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը:
Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականն ընդգրկվեց E խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Դանիայի, Ռումինիայի, Ուելսի, Բուլղարիայի և Լյուքսեմբուրգի հավաքականները:
Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրեցին ՀՖՖ Հավաքական թիմերի բաժնից, արդեն հաստատվել է Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի խաղացանկը.
16.06.2015 Ռումինիա-Հայաստան
08.09.2015 Հայաստան-Ռումինիա
09.10.2015 Բուլղարիա-Հայաստան
13.10.2015 Հայաստան-Լյուքսեմբուրգ
13.11.2015 Ուելս-Հայաստան
17.11.2015 Դանիա-Հայաստան
29.03.2016 Հայաստան-Դանիա
06.09.2016 Հայաստան-Բուլղարիա
07.10.2016 Լյուքսեմբուրգ-Հայաստան
11.10.2016 Հայաստան-Ուելս