
Կրակոցներ Քանաքեռում. 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր ժամը 20:00-ի սահմաններում կրակոցներ են հնչել Երևանում: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռ 14 փողոցի՝ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ի հարևանությամբ հնչած կրակոցների հետևանքով 2 հոգու հրազենային վնասվածքներով տեղափոխել են Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ: Դեպքի վայրում հայտնաբերվել են Մակարով տեսակի ատրճանակից արձակված 1 գնդակ և 2 պարկուճ: Ոստիկանությունը այս պահին պարզում է վիրավորների ինքնությունը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: