
Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է 11.3%-ով

Ըստ ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների, 2014թ. հունվար-դեկտեմբերին հանրապետություն է ժամանել1 1 203 746 զբոսաշրջիկ: 2013թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 11.3%-ով: 2014թ. հունվար-դեկտեմբերին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է1 1 198 060 մարդ կամ 2013թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 10.9%-ով: