Նախորդ տարի Հայաստանում արտակարգ իրավիճակների հետևանքով զոհվել են 591 հոգի
Ըստ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության ամփոփ տեղեկատվության, 2014թ. հանրապետությունում գրանցվել է արտակարգ իրավիճակի 12 076 դեպք, տուժել է 9 525 մարդ (591-ը զոհվել են, 8 934-ը` վիրավորվել), ժամանակավորապես տարհանվել` 701 մարդ:
2014թ. արտակարգ իրավիճակների վերացման աշխատանքների իրականացման նպատակով պատրաստվել և ուսուցանվել է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգի 1 920 ղեկավար և մասնագետ: