
Համանախագահները կոչ են արել վերսկսել նախագահների միջև երկխոսությունը. «Ազատություն»

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը և Պիեռ Անդրիոյը, քիչ առաջ հանդես են եկել հայտարարությամբ՝ հինգշաբթի օրը Մյունխենում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած հանդիպման վերաբերյալ:
«Մենք տագնապով նշեցինք, որ շփման գծում և Հայաստան – Ադրբեջան սահմանին միջադեպերի թիվն աճում է: Մենք նաև նախարարի հետ քննարկեցինք առաջարկվող միջոցառումները, որոնք կարող են նվազեցնել նման միջադեպերի հավանականությունը: Մասնավորապես, հրամայական է, որպեսզի կողմերը քայլեր ձեռնարկեն՝ կանխելու այնպիսի միջադեպերի կրկնությունը, ինչպիսին էր նոյեմբերի 12-ին ուղղաթիռի անկումը»,- «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ ասված է հայտարարությունում:
«Կողմերի միջև բռնություններն ու լարվածությունն ընդգծում են հնարավորինս շուտ համակողմանի բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը՝ հարատև կարգավորման հասնելու համար: Մենք կոչ ենք արել նախարարին ճկունություն ցուցաբերել, երբ նման բանակցությունները կմեկնարկեն», – նշել են համանախագահները:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: