Բաժիններ՝

Ռուսաստանի պահուստները կրճատվել են և հասել 6 տարվա նվազագույնին

Փետրվարի 1-ի տվյալներով՝ Ռուսաստանի ոսկու և արտարժույթի պահուստները նվազել են մինչև 376.21 միլիարդ դոլարի։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ Կենտրոնական բանկը։ Սա ռեկորդային ցածր ցուցանիշ է՝ 2009 թվականի մարտի 13-ից ի վեր։ Այն ժամանակ ՌԴ արտաքին պահուստների ծավալը կազմում էր 376.1 միլիարդ դոլար։

Միայն հունվար ամսվա ընթացքում ՌԴ միջազգային պահուստները նվազել են 9.3 միլիարդ դոլարով։

Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին ՌԴ ԿԲ-ն պարզաբանել էր, որ միջազգային պահուստները նվազում են բանկերի արտարժութային վարկեր տրամադրելու պատճառով։ Նշվում էր, որ դրանք տրամադրվել են արժութային ՌԵՊՈ-ի աճուրդների և արժութային սվոփերի միջոցով։  ԿԲ-ն հավաստիացնում էր, որ այդ միջոցները կվերադառնան միջազգային պահուստներ, քանի որ տրամադրվում են՝ վերադարձնելու հիմքով։ Բացի այդ, պահուստների նվազման վրա ազդել է նաև արժութային վերագնահատումը՝ եվրոյի նկատմամբ դոլարի արժևորման պատճառով։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ոսկու պահուստները աճել են 19 տոննայով։ Դրանք հասել են 1187.5 տոննայի, որը առավելագույն ցուցանիշն է վերջին 20 տարվա կտրվածքով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս