Բաժիններ՝

Նաիրիտ Գործարան ՓԲԸ-ի 1700 աշխատակիցներ կրճատվել են

Այսօր` 2015թ. փետրվարի 6-ին, կրճատվեցին Նաիրիտ Գործարան ՓԲԸ 1700 աշխատակիցներ: Կրճատվեցին ընկերության հազվագյուտ, բարձր որակավորում ունեցող մասնագետները, ովքեր տարիներ շարունակ իրենց անուրանալի ներդրումն են ունեցել գործարանի արտադրական գործընթացում:
Ընկերության արհմիությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում աշխատանքից ազատված աշխատակիցներին և լիահույս է, որ գործարանն, այնուամենայնիվ, վերագործարկվելու է, և բոլոր մասնագետները կրկին վերադառնալու են աշխատանքի:
Ինչ վերաբերում է աշխատավարձի պարտքի մարմանը, ապա մենք վստահեցնում ենք, որ ձեզ հետ միասին պայքարելու ենք՝ հնարավորինս սեղմ ժամկետներում պարտքերի խնդիրը լուծելու համար:

Նաիրիտ Գործարան ՓԲԸ արհմիութենական կոմիտե

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս