Բաժիններ՝

Խուզարկություններ` Գեղարքունիքի մարզի Վարդաձոր, Լիճք գյուղերում և Մարտունի քաղաքում

Փետրվարի 5-ին մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն է կատարվել Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղի բնակիչ, 1948 թ. ծնված Լադիրով Մ.-ի առանձնատանը և օժանդակ շինություններում:

Ավտոտնակում գտնվող չհրկիզվող պահարանից հայտնաբերվել է «Սայգա» տիպի 2 հրացան, «Տիգր» տիպի հրացան, ինքնաձիգի 2 դատարկ պահունակ, 7.62 մմ տրամաչափի 2 փամփուշտ և 2 դանակ:

***
Նույն օրը նույն քրեական գործի շրջանակներում խուզարկություն է կատարվել Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ, 1989 թ. ծնված Վիլլի Բ.-ի առանձնատանը և օժանդակ շինություններում: Առանձնատան 2-րդ հարկում գտնվող ննջասենյակի զգեստապահարանի կողքից հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի, ողորկափող, մեկփողանի որսորդական հրացան և որսորդական հրացանի 15 փամփուշտ:
***
Նույն օրը նույն քրեական գործի շրջանակներում խուզարկություն է կատարվել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչ, 1981 թ. ծնված Արտաշես Ա.-ի առանձնատանը և օժանդակ շինություններում: Առանձնատան ննջասենյակի պահարանից հայտնաբերվել են գազային ատրճանակի մաս-մեխանիզմներ, ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, ինքնաշեն ատրճանակի համար նախատեսված 5 փամփուշտ և որսորդական հրացանի 5 փամփուշտ:

***

Նույն օրը նույն քրեական գործի շրջանակներում խուզարկություն է կատարվել Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ, 1992 թ. ծնված Սլավիկ Ա.-ի առանձնատանը և օժանդակ շինություններում: Ավտոտնակից հայտնաբերվել է «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի 44 փամփուշտ, որսորդական հրացանի 58 փամփուշտ, MC-2112 տիպի, 12 մմ տրամաչափի մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան և 16 մմ տրամաչափի, ողորկափող, երկփողանի որսորդական հրացան:

***
Նույն օրը նույն քրեական գործի շրջանակներում խուզարկություն է կատարվել Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ, 1972 թ. ծնված Շիրակ Խ.-ի առանձնատանը և օժանդակ շինություններում: Առանձնատան ննջասենյակի զգեստապահարանից հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի, «ՏՕԶ-63» տիպի որսորդական հրացան, որսորոդական հրացանի 9 փամփուշտ, 34 հրապատիճ և 16 մմ տրամաչափի որսորդական հրացանի 2 պարկուճ:

***
Նույն օրը նույն քրեական գործի շրջանակներում խուզարկություն է կատարվել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչ, 1970 թ. ծնված Մելիք Հ.-ի առանձնատանը և օժանդակ շինություններում: Ննջասենյակից հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի, ողորկափող, երկփողանի որսորդական հրացան, «ՏՕԶ-99» տիպի հրացան, «Ոլտրան» տիպի գազային ատրճանակ, «Իժ-53» տիպի հրացան, «Տիգր» տիպի հրացան, ինքնաձիգի դատարկ պահունակ, 7.62 մմ տրամաչափի 23 փամփուշտ, տարբեր տեսակի 12 դանակ, փայտե մահակ, կռփազենք, գազային ատրճանակի 4 փամփուշտ և որսորդական հրացանի 9 փամփուշտ:

Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ:
Կատարվում է քննություն:

ՀՀ ոստիկանություն                               

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս