
ԵՄ-ը չի կարող փոխզիջման գնալ Ուկրաինայի տարածքային ամբողջականության հարցում. Դոնալդ Տուսկ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ը չի պատրաստվում փոխզիջման գնալ Ուկրաինայի անկախության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարցերում: Այս մասին այսօր Բրյուսելում ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը.
«Մենք չենք կարող փոխզիջման գնալ Ուկրաինայի անկախության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարցերում: ԵՄ-ը նախկինի նման միտված է աջակցել ուկրաինացիներին, օգնել նրանց՝ բարեփոխելու համար իրենց երկիրն ու այն դարձնելու համար ժամանակակակից, բարգավաճ ու դեմոկրատական հասարակություն:
Ուկրաինայում տիրող իրավիճակը վատթարանում է օրեցօր, նրկայումս այն շատ ավելի դրամատիկ է, քան 11 ամիս առաջ էր: Որպես մոտ ընկերներ ու գործընկերներ՝ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը պետք է շարունակեն կանգնած մնալ ուս ուսի տված և Ռուսաստանի ճնշումը զսպել այնքան, որքան որ դա անհրաժեշտ է: Մենք չենք ընդունում ագրեսիայի յուրաքանչյուր ձև, հատկապես մեկ պետության ագրեսիան մեկ այլ պետության հանդեպ»: