Փետրվարի 12-ին ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստում ընտրվել են այն ՀԿ-ները, որոնց կհատկացվի դրամաշնորհ։
Ադրբեջանը 180 երկրների թվում զբաղեցրել է 162-րդ տեղը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշումներով Արամ Արսենյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
ՀՀ Ազգային անվտանգության Ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների ՀՀ տարածքով տարանցիկ անօրինական շրջանառությամբ զբաղվող անդրազգային հանցավոր խմբավորում:
Նրա խոսքով` եթե ստորագրություն է դրված, նշանակում է այն պետք է հարգվի: «Մենք ոչ մեկ անգամ ենք ասել, որ մինսկյան համաձայնագրերը, որոնք ստորագրվել էին սեպտեմբեր ամսին, ինչպես հռչակագիրը, այնպես էլ՝ արձանագրությունը, պետք է ի կատար ածեն բոլոր կողմերը և առաջին հերթին հակամարտող կողմերը` անջատողականներն, Ուկրաինան և ՌԴ-ն: Մենք մեծ արդյունքների ենք սպասում այդ գագաթնաժողովից, որն այսօր ավարտվել է Մինսկում»,- ասաց Կուխտան:
Սամվել Աբրահամյանը հայտնի է որպես Արցախյան ազատամարտի ժամանակ Մոնթե Մելքոնյանի դեմ խմբավորման անդամ, ինչպես նաև որպես Տիգրան Նաղդալյանի սպանության և Մարտի 1-ի դեպքերի ակտիվ մասնակից:
Փետրվարի 12-ին ժամը 13:30-ից ժամանակավորապես դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստանի Հանրապետություն՝ Կազբեկի շրջանում տեղի ունեցած քարաթափման հետևանքով Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վնասվելու պատճառով:
Զինկոմիսարիատի աշխատակցի հայտնած տեղեկատվության համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել մարտական դիրքերում, երբ Տիգրանը և իր ծառայակիցը, լսելով շան հաչոցներ, դուրս են եկել ստուգելու իրավիճակը: Վազելով հակառակ ուղղություններով և մի կետում դուրս գալով միմյանց դիմաց՝ Տիգրանի ծառայակիցը արձակել է կրակոց, որը դիպել է Տիգրանին՝ նրան պատճառելով մահացու վիրավորում:
«Լատվիական նախագահության առաջնայնությունները Եվրոպական միությունում և Հայաստանի հետ համագործակցության ոլորտները» միջազգային գիտաժողովի ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան` անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերությունների ապագային:
Մենք պայմանավորվել ենք փետրվարի 15-ին ժամը 00.00-ից հրադադարի շուրջ:
«Լատվիան ամրապնդելու է Արևելյան գործընկերություն ծրագիրը՝ որպես Եվրոպական արևելյան քաղաքականության մի մաս»,- «Լատվիական նախագահության առաջնայնությունները Եվրոպական միությունում և Հայաստանի հետ համագործակցության ոլորտները» միջազգային գիտաժողովի ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության դեսպան Ն. Գ. Էլիտա Գավելեն:
Խմբին անհասկանալի է թէ ինչ ծառայողական գործառույթների հիման վրա է պարզվել և ինչպես որոշվեց անցկացնել ծառայողական գործառույթուն կամ տեղեկությունհավաքել Արտուր Հարությունյանի վերաբերյալ, ինչպես նշված է ՀՀ ոստիկանության հայտարարության մեջ:
Պորոշենկոյի խոսքերով՝ Մինսկում «նորմանդական ձևաչափով» բանակցությունների ժամանակ ռուսական կողմը համառորեն առաջ է քաշել անընդունելի պահանջներ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայ մեծ գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի 80-ամյա հոբելյանի առթիվ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն: Վարչապետը ծաղիկներ է դրել Հրանտ Մաթևոսյանի շիրիմին՝ հարգանքի տուրք մատուցելով նրա վառ հիշատակին:
Ռուսաստանից արտաքսված հայ միգրանտներն այսօր էլ Կառավարության շենքի բակում էին:
Դավութօղլուն ընդգծել է, որ վերացնելու են երկրի քաղաքացիներին «հիմնական քաղաքացիների» և «երկրորդ կարգի քաղաքացիների» տարանջատելը:
ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան դրական արդյունք է ակնկալում Մինսկում երեկվանից մեկնարկած «նորմանդական քառյակ»-ի հանդիպումից:
Փետրվարի 12-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Կարող է ստեղծվել մի իրավիճակ, որ Քոչարյանը համալրի եռյակի առաջնորդների շարքը՝ կանգնելով Գագիկ Ծառուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին:
Դրանից հետո համանախագահները կմեկնեն Երևան:
Պուտինը հավելել է, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն ներկայիս բաժանարար գծից ծանր սպառազինության հետ քաշման մասին:
Բաքվում գտնվող Եվրոպական հանձնաժողովի՝ փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը հանդիպել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզի հետ:
«ՀՀԿ-ի բոլոր որոշումները կարևոր են: ՀՀԿ-ն ոչ միայն իշխող ուժն է, այլև քաղաքական ռիթմի թելադրողը: Կուսակցական բոլոր որոշումներն ունեն իրենց ազդեցությունն ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքական ոլորտներում»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ սպասել այսօր ՀՀԿ խորհրդի նիստից:
«ՀՀ-ԵՄ բանակցություններն այլևս լուրջ չեն, իսկ բանակցություններն ավելի շատ ՀՀ- ԵՄ դիվանագիտական հարաբերությունները կենդանի պահելու համար է: Ռուսաստանն արդեն Հայաստանին ներգրավել է իր կառույցներում, և դրանցից դուրս գալը դժվար կլինի Երևանի համար»,- ասում է նա:
Այս մասին հայտնել է միջոցառման կազմակերպիչների ներկայացուցիչը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 12-ին ժամը 18.00-ից մինչև փետրվարի 13-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Կիլիկիա, Նորագյուղ թաղամասերի, Իսակովի պող. 1-11 համարների, Աթենքի փողոցի, Ծիծեռնակաբերդի խճուղու և պուրակի ջրամատակարարումը:
Զինվորը պատմում է, թե ինչպես է խոցել հակառակորդի ամրաշինական կառույցներից մեկը: «Կրակել եմ դոդի վրա և պայթացրել դօտը»:
Ինչպես ասել է Ուկրաինայի նախագահը, դա վերջին հնարավորությունն է:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնում են, որ փետրվարի 12-ի դրությամբ Ստեփանծմինդա- Լարս ավտոճանապարհը երկկողմանի փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը նոր տեսահոլովակ է պատրաստել ու տարածել: Այն կոչվում է «Բարև Ռիք, Միլզ» և նվիրված է ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնավարմանը: