ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները գտնվում են Վիեննայում՝ ԵԱՀԿ-ի գրասենյակում:
Բարգավաճ Հայաստան կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր տեղի է ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և Հանրապետության առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Կարեն Պապոյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչության, ինչպես նաև BRICS երկրների հետ (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկայի Հանրապետություն) առողջապահության բնագավառում առկա և հնարավոր համագործակցությանը:
«Շատ դեպքերում չափավոր խոսքերի կոչեր եմ լսել, որ չի կարելի և անհրաժեշտություն չկա երկրորդ քաղաքական ուժի հասցեին, երկրորդ քաղաքական ուժի ղեկավարի հասցեին նման գնահատականներ հնչեցնել։
Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելը կլինի շատ ռիսկային նախաձեռնություն:
Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր տնօրեն, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը հանդիպեց ու զրույց ունեցավ Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտաքին եւ լիազոր դեսպան Եժի Նովակովսկիի հետ:
Փետրվարի 4-ին «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» դիմել էլ գլխավոր դատախազին` պահանջելով տրամադրել նամակի պատճենը: Ու թեև «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը ենթադրում է, որ հարցված տեղեկությունները պետք է տրամադրվեն 5-օրյա ժամկետում, դատախազությունը առ այսօր չի տրամադրել պատասխանը:
Երեկ ՀՀԿ խորհրդի նիստում ԱԺ պատգմավոր Գագիկ Մինասյանը՝ խոսելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասին, ասել է. «Գագիկ Ծառուկյանով ցանկացած պետություն կարող է գնալ միայն կործանման»:
2013-2014 թվականներին խորհրդարանի անցկացրած 145 նիստերից Ծառուկյանը մասնակցել է միայն չորս նիստի:
Երեկ ՀՀԿ քաղխորհրդի նիստում ելույթ է ունեցել նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ հայտարարելով, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չափն անցել է, իսկ մարդն ընդունելի է չափավորության մեջ:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը երեկ ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ իր ելույթում հայտարարել է, որ իրենք են տարիներ շարունակ «Դոդի Գագոյին» վերածել պարոն Ծառուկյանի և հիմա հակառակ պրոցեսը պետք է իրականացնեն:Նա Գագիկ Ծառուկյանին որակել է որպես հրեշ, որը երկար ժամանակ կոլբայի մեջ էր:
ԲՀԿ գրասենյակում շուտով կմեկնարկի եռյակի նիստը: ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը քիչ առաջ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և Արամ Մանուկյանի հետ ժամանեցին ԲՀԿ կենտրոնական գրասենյակ։
Սրանից առաջ Բելառուսի գյուղատնտեսության նախարար Լեոնիդ Զայացը հայտարարել էր, որ Լուկաշենկոն պլանավորում է ապրիլին այցելել Վրաստան:
«Իմ կարծիքով՝ վարչախումբը 2017թ. ԱԺ ընտրությունների սցենարի երկրորդ վճռական փուլն է մտել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը՝ խոսելով երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ խորհրդի նիստում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին ուղղված քննադատության մասին:
Օրինագծի վրա իրենց ստորագրությունն են դրել 17 օրենսդիրներ:
«Բարեկամական հարաբերությունները քաղաքական կատեգորիաների շարքում չեն դասվում»,- այսօր ԲՀԿ կենտրոնական գրասենյակում կուսակցության քաղխորհդի նիստ ավարտվից հետո լրագրողներին հայտարարեց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ խոսելով Գագիկ Ծառուկյանի և Հովիկ Աբրահամյանի խնամիության մասին:
«Ես ցավում եմ, որ չանդրադարձավ յուրայինների, թիմակիցների միջոցով բոլոր հնարավոր ձևերով երկրի պոտենցիալը գործածելու, ցավում եմ, որ չխոսվեց արտաքին քաղաքականության, տնտեսութան խայտառակ վիճակի մասին, այլ անձնական վիրավորանքներով ապաքաղաքական խոսակցություն տարավ: Մարտահրավեր է, որ երկրում թույլ չի տալիս մարդկանց հանգիստ ապրել»,- ասաց Ուրիխանյանը:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հորդորում է իր թիմակիցներին և մրցակից քաղաքական գործիչներին վիրավորանքների դաշտ չմտնել: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց նա` անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մտավոր ունակությունների մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դիտարկումներին:
Ես ամեն ինչ արել եմ քաղաքական դաշտի զգալի մասի, բոլոր հիմնական քաղաքական ուժերի և գործիչների համախմբման համար: Ես սահմանել էի խաղի կանոն` չվիրավորել, անձնական թշնամանք չտարածել: Որովհետև մեր խնդիրը վիրավորելն ու հարաբերությունները անձնական թշնամանքի դաշտ տեղափոխելը չէ, այլ երկրին ու ժողովրդին օգտակար լինելը:
Երեկ ՀՀԿ խորհրդի նիստում ելույթ է ունեցել նաև ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը: Խոսելով Գագիկ Ծառուկյանի մասին՝ նա ասել է, թե նրանք, ովքեր երկրի անվտանգության համար վտանգ են ներկայացնում «պոլնի պիտի պատասխանավություն կրի», անկախ նրանից, թե ով է:
Գոշինը հիշեցրել է, որ մաքսային օրենսգրքի նախագիծը համաձայնեցման համար Մաքսային միության մասնակից երկրներին ուղարկվել է 2014 թվականի դեկտեմբերին
ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը քիչ առաջ հայտարարեց, որ քիչ հետո մեկնարկելու է եռյակի նիստ՝ լիդերներ մասնակցությամբ:
Միջադեպը գրանցվել է Լոս Անջելեսում:
«Քիչ հետո դուք հնարավորություն կունենաք ծանոթանալ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խիստ քաղաքական ծանրակշիռ, առանց՝ ի համեմատ այլոց, ջղագրգիռ պոռթկումների ու քաղաքացիների հոսգով ու դարդով համեմված ելույթին»,- այս մասին ԲՀԿ կենտրոնական գրասենյակում կուսակցության քաղխորհդի նիստ ավարտվից հետո հայտարարեց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նիստին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ կոնկրետ ինքն անելիք ունի և որպես վարչապետ օգտագործելով՝ իր լծակները կկանխի բոլոր տիպի ոտնձգությունները։
Օրենսդրական նախաձեռնության համաձայն՝ ամերիկացիներին վերստին կթույլատրվի բիզնես վարել կուբացիների հետ:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը մինչ ԲՀԿ խորհրդի սկսելը լքել է «կանյաչնիում» ԲՀԿ կենտրոնական գրասենյակը: Նա նստել է իր մեքենան ու հեռացավ՝ չպատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչու է այդքան շուտ հեռանում ու չի մասնակցում կուսակցության քաղխորհրդի նիստին:
«Ժառանգություն» կուսակցությունը տարբեր ֆորմատներով քննարկումներ է սկսել, այդ թվում՝ ոչ իշխանական ուժերի Եռյակի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով ներքաղաքական զարգացումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Գագիկ Ծառուկյանին ուղղված երեկվա կոշտ ելույթի կոնտեքստում: Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց որ փետրվարի 18-ին Րաֆֆի Հովհաննիսյանն ամբողջական քաղաքական գնահատականներ կտա ներքաղաքական զարգացումներին:
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ընդունել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման մի խումբ ակտիվիստների: