Մինսկի բանակցությունների արդյունքները մեծ նշանակություն ունեն Վրաստանի համար. Զուրաբ Աբաշիձե

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ Մինսկի բանակցությունների արդյունքները մեծ նշանակություն ունեն Վրաստանի համար:

Նա ընդգծել է, որ Թբիլիսիում հուսով են, թե կհաջողվի խաղաղ ճանապարհով կարգավորել Ուկրաինայի արևելքում տիրող ծանրագույն դրությունը. «Բնականաբար, դա մեզ համար կարևորագույն հանդիպում է:

Ինչպես ասել է Ուկրաինայի նախագահը, դա վերջին հնարավորությունն է՝ խաղաղ ճանապարհով կարգավորելու համար ծանրագույն այդ իրավիճակը, որն ազդում է բոլորի, այդ թվում Եվրոպայի անվտանգության վրա: Կարծում եմ, որ դա դարձել է գլոբալ խնդիր, ինչով էլ պայմանավորված է նման մեծ ուշադրությունը: Դեռ որևէ հատուկ նոր բան չկա, սակայն հավանաբար օրվա ընթացքում հայտնի կլինի»:

Վրաստանի՝ եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Դավիթ Բաքրաձեն նույնպես ընդգծել է «նորմանդական քառյակի» առաջնորդների բանակցությունների արդյունքների կարևորությունը նաև Վրաստանի համար:

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի զինված ուժերի COGAT գործակալությունը հայտարարել է, որ Եգիպտոսի հետ նախապատրաստական ​​​​աշխատանքներ են ընթանում Գազայի հետ Ռաֆահ սահմանային անցակետը մարդկանց տեղաշարժի համար բացելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։Ըստ գործակալության՝ անցակետի բացման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։Իսրայելն ավելի վաղ զգուշացրել էր, որ կարող է փակ պահել Ռաֆահը և կրճատել օգնությունը պաղեստինյան անկլավին, քանի որ, ըստ Իսրայելի, ՀԱՄԱՍ-ը չափազանց դանդաղ է վերադարձնում զոհված պատանդների մարմինները։COGAT գործակալությունը, որը վերահսկում է Գազայի հատվածում օգնության հոսքը, հայտարարել է, որ մարդասիրական օգնությունը շարունակում է մուտք գործել Գազայի տարածք Իսրայելի հետ Քերեմ Շալոմ և այլ անցակետերով։Ավելի վաղ երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել էին, որ Ռաֆահ անցակետը, ենթադրաբար, կբացվի մարդկանց համար հոկտեմբերի 16-ին։Մինչդեռ պաղեստինյան աղբյուրը Sky News Arabia-ին հայտնել է, որ Ռաֆահի անցակետն առաջիկա օրերին չի բացվի