Արտերկրում բնակվող հայրենակիցների աջակցության և իրավունքների պաշտպանության հիմնադրամը, որը տեղակայված է Մոսկվայում, որոշել է այս տարի Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հիման վրա ստեղծել ռուս հայրենակիցների իրավական պաշտպանության կենտրոն, որը կապահովի Հայաստանում ռուս հայրենակիցների պաշտպանությունն ու աջակցությունը:
Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում փետրվարի 10-ին կայացած արտագնա խորհրդի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, լրացումներ և փոփոխություններ են կատարվել «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ում
Համապատասխան որոշումը հաստատել է Ադրբեջանի կառավարությունը:
այաստանում էր Եվրոպական Հանձնաժողովի Շարժունակության և տրանսպորտի հարցերով Գլխավոր տնօրինության (DGMOVE) պատվիրակությունը ի դեմս Արտաքին ավիացիոն քաղաքականության միջազգային տրանսպորտի հարաբերությունների բաժանմունքի վարիչ Կլաուս Գեյլի և ավիացիոն հարցերով Հայաստանի պատասխանատու Յանա Ռեջհատովայի:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը:
Եմենում Գերմանիայի դեսպանատան աշխատակիցները հայտնել են, որ դեսպանատունը շուտով կարող է դադարեցնել իր գործունեությունը:
Փետրվարի 12-13-ին շրջանների մեծ մասում, 14-15-ին արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 12-ին առանձին վայրերում՝ զգալի, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Փետրվարի 11-ին Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը հանդիպում ունեցավ Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրիի հետ:
Ընդգծվում է, որ դա Եվրոպայում նման տիպի առաջին միջոցառումն է, որն իրականացնում են ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը:
Հունվարի 4-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Երևանի Պուշկինի փողոցի թիվ 62 շենքի մոտ տեղադրված հուշարձանի վրայից գողացել են Հակոբ Կոջոյանի բրոնզե կիսանդրին:
«Փափուկ խաղալիք եմ ուզում, դպրոց գնալ, ու որ պապան մնա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է փետրվարի 9-ին Նոր Նորքի 4-րդ զանգվածի թիվ 37 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում հրդեհից ու մոր կողմից գլխին մուրճով հարվածից հետո հրաշքով փրկված 9-ամյա Ֆրունզիկ Նահապետյանը:
Այդ ֆինանսական շուկաները ներկայումս աշխարհի ամենահզոր ուժն են:
«Մարտի 1-ի հանցագործության բացահայտման ուղղությամբ պատասխանատու մարմինը՝ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ), պատասխանում է, որ հասարակական կազմակերպությունն իրավունք չունի թելադրելու ՀՔԾ-ին»:
Ժիրայր Սէֆիլյանի ասուլիսից ժամեր անց Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը yerkirmedia.am-ի հետ զրույցում հերքել է Սէֆիլյանի հնչեցրած հայտարարությունը, թե ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն իրենց հանդիպմանն ասել է, որ Արցախի իշխանությունները երկար են սպասել ԵՏՄ անդամ դառնալուն:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Արտաշավանում, Ապարանում, Արագածում, Սպիտակում, Թումանյանում, Թալինում, Աշոցքում, Հրազդանում, Դիլիջանում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում:
Նախորդ կանխատեսման կազմումից սկսած՝ խստապես փոխվել են տնտեսական պայմանները:
Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հունվարի 28-ի ելույթը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում լուրջ բանավեճի նյութ դարձավ:
Պուտինը խնդիրներին նայում է «Սառը պատերազմի» պրիզմայի միջով:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր գրություն է ուղարկել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի կառավարիչ-ռեկտորի ժ/պ Հ. Թոքմաջյանին, որում, մասնավորապես, նշվում է, որ ս/թ փետրվարի 9-ի ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովի` հիմնադրամում իրականացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2015 թվականի հունվարի 21-ին «Հավանականությունների տեսություն և վիճակագրություն» առարկայից նշանակված և անցկացված քննությունն իրականացվել է մի շարք ընթացակարգային խախտումներով:
Եվրահանձնաժողովի՝ էներգետիկ հարցերով փոխնախագահ Մարոշ Շևչովիչը ժամանում է Բաքու:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի զեկուցագրի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Ալասանիան վստահություն է հայտնել, որ իր կուսակցությունը խորհրդարանական հաջորդ ընտրություններում հաղթելու է Իվանիշվիլու «Վրացական երազանք» դաշինքին:
Ծնողների վերահսկողությունը պետք է իրականացվի կառավարման խորհրդում իրենց ունեցած ներկայացուցիչների միջոցով, ովքեր պետք է պաշտպանեն դպրոցի բոլոր աշակերտների հնարավորինս որակյալ կրթության իրավունքը, պետք է հետևեն դպրոցի գումարի ծախսման նպատակով տնօրենի ներկայացրած հիմնավորումների նպատակայնությանը: Նույնը` կառավարման խորհրդում մանկավարժական խորհրդի կողմից ընտրված ներկայացուցիչներին է վերաբերվում:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները քիչ առաջ այցելեցին երեկ՝ 2015թ. փետրվարի 10-ին մարտական հենակետում մահացած լեյտենանտ Տիգրան Սիմոնյանի հարազատներին: Տիգրան Սիմոնյանը Վանաձոր քաղաքից էր:
2014 թվականին ծնված տղա երեխաներից 1552-ին ծնողները կոչել են Դավիթ, 1194-ին՝ Նարեկ, 689-ին՝ Ալեքս։ Տղա երեխաների շրջանում տարածված են եղել նաև Տիգրան, Գոռ, Հայկ, Արթուր անունները։
Ես ոչ մի դեպքում չեմ ձգձգի այդ որոշումը:
Այս մասին այսօր հայտնել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը:
Ըստ էության, առաջին անգամ իշխանափոխության ժամկետ է նշվում, թեև ոչ այնքան որոշակի: Թե երբ տեղի կունենա Սահմանադրական հանրաքվեն՝ հայտնի չէ: Հայտնի է միայն, որ այն կայանալու է ոչ շուտ, քան 2016 թվականին:
Նրանք շատ վաղուց նշում են, որ գործը հետաքննվել է և ամեն ինչ պարզ է:
epress.am-ը գրում է. Այսօր, ժամը 13։40-ի սահմաններում ոստիկանները բռնի ուժ են կիրառել ՀՀ նախագահի նստավայրի դիմաց բողոքի ակցիա անցկացնող բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողների նկատմամբ։ Ակցիայի մասնակիցները ցանկացել են տեղեկանալ նախագահականից՝ ինչու նոյեմբերի 27-ին ՀՀ նախագահին հղած իրենց նամակը անպատասխան է մնացել։ Ակցիայի մեկնարկին ծնողները կանգնած են եղել նախագահականի դարպասի դիմաց, երբ ոստիկանները պահանջել […]