
ԵՄ-ն ու Թուրքիան պայմանավորվել են կատարելագործել էներգետիկ համագործակցությունը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում գտնվող Եվրոպական հանձնաժողովի՝ փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը հանդիպել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզի հետ:
Հանդիպումը տեղի է ունեցել «Հարավային գազային միջանցքի» նախագծի հարցերով Խորհրդատվական խորհրդի նիստից առաջ: Հանդիպման ժամանակ ընդգծվել է Թուրքիայի ու ԵՄ-ի միջև հարաբերությունների ռազմավարական կարևորությունը «Հարավային գազային միջանցք» նախագծի իրագործման պլանում:
Շեֆչովիչը հայտարարել է. «Ես Թաներ Յըլդըզին առաջարկեցի կատարելագործել համագործակցությունը՝ սկսելով բարձր մակարդակի բանակցություններ: Մենք եկանք համաձայնոթյան, որ դա պետք է անել հնարավորինս արագ»: