Բաժիններ՝

Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման գործընթացում ի հայտ են եկել հուսո ճառագայթներ. Մերկել

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մինսկում «նորմանդական քառյակի» հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնբասի աշխարհազորայիններին համոզել է համաձայնվել հրադադարին:

Մերկելը կարծում է, որ «նորմանդական քառյակի» կողմից փաստաթուղթ ստորագրելուց հետո Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման գործընթացում ի հայտ են եկել հուսո ճառագայթներ. «Մեզ մոտ հույսեր են ծագել, մենք համաձայնեցրել ենք մինսկյան համաձայնագրերի իրագործումը:

Սակայն բնականաբար պետք է ձեռնարկվեն կոնկրետ քայլեր և մեր առջև կան մեծ խոչընդոտներ: Սակայն ես կարող եմ ասել, որ արդյունքում մենք հասել ենք նրան, ինչը տալիս է մեծ հույսեր: Այդ պատճառով էլ ես կարող եմ ասել, որ նախաձեռնությունն արդարացրել է իրեն:

Մենք պայմանավորվել ենք փետրվարի 15-ին ժամը 00.00-ից հրադադարի շուրջ: Մենք որևէ պատրանք չենք տածում, մենք հասկանում ենք, որ դեռ անհրաժեշտ է ձեռնարկել շատ քայլեր: Սակայն կա իրական հնարավորություն՝ իրավիճակը բարելավելու համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս