Բաժիններ՝

Մենք տուրք չտվեցինք ամեն տիպի վերջնագրերին. Պորոշենկո

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Մինսկում անցկացված բանակցությունների արդյունքներով հայտարարել է, որ Դոնբասում հրադադար է հայտարարվելու փետրվարի 15-ից: Ավելի վաղ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Պորոշենկոյի խոսքերով՝ Մինսկում «նորմանդական ձևաչափով» բանակցությունների ժամանակ ռուսական կողմը համառորեն առաջ է քաշել անընդունելի պահանջներ. «Բանակցությունների արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ իշխանության ապակենտրոնացման շուրջ սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու մասին, սակայն խոսքը չի գնում ֆեդերալացման մասին:

Չնայած կոշտ պնդումներին՝ մենք չգնացինք ինքնավարության որևէ կարգավիճակ տրամադրելուն: Մենք նաև որևէ փոխզիջման չգնացինք ֆեդերալացման հարցում: Մենք տուրք չտվեցինք ամեն տիպի վերջնագրերին: Հրադադարը պետք է հաստատվի առանց նախապայմանների»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի զինված ուժերի COGAT գործակալությունը հայտարարել է, որ Եգիպտոսի հետ նախապատրաստական ​​​​աշխատանքներ են ընթանում Գազայի հետ Ռաֆահ սահմանային անցակետը մարդկանց տեղաշարժի համար բացելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։Ըստ գործակալության՝ անցակետի բացման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։Իսրայելն ավելի վաղ զգուշացրել էր, որ կարող է փակ պահել Ռաֆահը և կրճատել օգնությունը պաղեստինյան անկլավին, քանի որ, ըստ Իսրայելի, ՀԱՄԱՍ-ը չափազանց դանդաղ է վերադարձնում զոհված պատանդների մարմինները։COGAT գործակալությունը, որը վերահսկում է Գազայի հատվածում օգնության հոսքը, հայտարարել է, որ մարդասիրական օգնությունը շարունակում է մուտք գործել Գազայի տարածք Իսրայելի հետ Քերեմ Շալոմ և այլ անցակետերով։Ավելի վաղ երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել էին, որ Ռաֆահ անցակետը, ենթադրաբար, կբացվի մարդկանց համար հոկտեմբերի 16-ին։Մինչդեռ պաղեստինյան աղբյուրը Sky News Arabia-ին հայտնել է, որ Ռաֆահի անցակետն առաջիկա օրերին չի բացվի