Ռիգայում նախատեսվող գագաթնաժողովի ընթացքում կպարզվի ՀՀ-ԵՄ հարաբերությունների հեռանկարը. Տրայան Հրիսթեա

«Լատվիական նախագահության առաջնայնությունները Եվրոպական միությունում և Հայաստանի հետ համագործակցության ոլորտները» միջազգային գիտաժողովի ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան` անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերությունների ապագային:

Ըստ դեսպանի` Լատվիայի նախանշած առաջնայնություններն ամբողջովին համահունչ են այն առանջնայնություններին, որոնք ԵՄ-ն նախատեսել էր այս տարվա առաջին կիսամյակի համար: Հրիսթեայի խոսքով` կարևոր է, որ հիմնական առաջնայնությունները վերաբերեն ԱլԳ-ին:

«ԵՄ-ն մեծ հետաքրքրությամբ հետևելու է ԱլԳ հաջորդ գագաթաժողովին Ռիգայում, որը հնարավորություն կընձռեի նորովի գնահատել, անդրադառնալ ԵՄ-ի և ԱԼԳ շահառու պետությունների հարաբերություններին, ձեռքբերումներին՝ Վիլնյուսյան գագաթնաժողովից ի վեր: Այն կընձեռի հնարավորություն՝ կարծիքների փոխանակման համար: Վրաստանի, Մոլդովայի և  Ուկրաինայի պարագայում կդիտարկվի Ասոցացման համաձայնագրերի իրականացման ընթացքը, կվերանայվեն հարաբերություններն ու կապերի սերտացումը Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի հետ: Հայաստանի դեպքում  կպարզվի ՀՀ-ԵՄ հարաբերությունների հեռանկարը»,- ասաց Հրիսթեան:

Տեսանյութեր

Լրահոս