Բաժիններ՝

Հայտարարություն. ՀՀ ոստիկանությունը խմբին վարկաբեկելու համար ջանք չի խնայում

11.02.2015թ. ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջով հայտարարություն էր տարածվել Դիտորդական խմբի անդամ Արտուր Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու և նշված փաստի հետ կապված Դիտորդական խմբի աշխատանքները վարկաբեկող տեղեկատվություն:

Ի պատասխան տվյալ հայտարարությանը հայտնում ենք, որ Դիտրոդական խումբը իր գործողություններով և առաջարկություններով մշտապես դեմ է եղել Փաստաբանինխմբի կազմում ընդգրկվելը բացառող դրույթին:

Դիտրոդական խմբի ներքին կանոնակարգի համաձայն ոչ խմբի տվյալ անդամը և ոչ էլ խումբը չունի որևէ պարտավորություն ոստիկանությանը տեղեկացնելու խմբի անդամի փաստաբանի արտոնագիր ստանալու մասին և Խումբը մշտապես արտահայտել է այն դիրքորոշումը, որ Փաստաբանի արգելքը որևէ տրամաբանությամբհիմնավորված չէ:

Խմբին անհասկանալի է թէ ինչ ծառայողական գործառույթների հիման վրա է պարզվել և ինչպես որոշվեց անցկացնել ծառայողական գործառույթուն կամ տեղեկությունհավաքել Արտուր Հարությունյանի վերաբերյալ, ինչպես նշված է ՀՀ ոստիկանության հայտարարության մեջ: Խումբը կարծում է, որ դա միտված է Դիտորդական խմբի դեմքայլերի ձեռնարկմանը, առավել ակտիվ անդամների չեզոքացմամբ: Նաև պարզ չէ, թե երբ է կայացվել ՀՀ ոստիկանության պետի հրամանը և առանց դրա վերաբերյալ Դիտորդական խմբին տեղեկացնելու և առաջնահերթ փաստը լրատվությամբ տարածվել է խմբին իբրև վարկաբեկող տեղեկություն:

Կարծում ենք, որ այս փաստը ևս մեկ անգամ ապացուցում է ՀՀ ոստիկանության ապակառուցողական մոտեցումը և խմբին վարկաբեկելու համար ջանք չխնայելու իրենց որդեգրած քաղաքականությունը:

Դիտորդական խումբ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս