
Մինսկի բանակցություններից դրական արդյունքներ ենք ակնկալում. Իվան Կուխտա

ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան դրական արդյունք է ակնկալում Մինսկում երեկվանից մեկնարկած «նորմանդական քառյակ»-ի հանդիպումից: Այս մասին նա նշեց 168.am-ի հետ զրույցում: Դեսպանն ասաց, որ անհամբեր սպասում են արդյունքների, ի դեպ դրական արդյունքների: Ըստ նրա` դեռ վաղ է գնահատել հանդիպման ընթացքը: «Բանակցվող հարցերը շատ են, այդ պատճառով հանդիպումը երկար տևեց: Տեսնենք` ինչ կլինի»- ասաց դեսպանը` խոստանալով մեկնաբանել բանակցությունների արդյունքները պաշտոնական հայտարարություններից հետո: