Մարտի 5-ին, ժամը 16.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ.Նժդեհի փողոցի թիվ 9ա շենքի 1-ին բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ովքե՞ր կարող են հաշվառումից դուրս գալու դիմում ներկայացնեն:
Կառավարությունը հաստատել է ծխախոտի անվտանգության տեխնիկական կանոնակարգը, որը մոտարկվել է Եվրախորհրդարանի և Եվրախորհրդի համապատասխան փաստաթղթերին:
Բազմաթիվ ընտանիքներ առանց տղամարդկանց են, շատ ընտանիքներում էլ հիվանդ և հաշմանդամություն ունեցող երեխաներ ու մարդիկ կան: Գյումրու վագոն-տնակներից շատերը զուրկ են նույնիսկ տարրական կոմունալ-կենցաղային հարմարություններից, իրոք սոսկալի պայմաններ են` ձմռանը սաստիկ ցուրտ է, ամռանն անտանելի տոթ է, իսկ գարնանն էլ` կաթոցներից խոնավ ու գորշ տեսարան:
Քաղաքագետը հիշեցրեց, որ փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանի ելույթի վերջում նա նաև նշեց 4 կետից բաղկացած մի ծրագիր, որի հիման վրա նախագահը «կոչնչացնի» Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչին, եթե վերջինս ինքնակամ չլքի քաղաքական դաշտը. «Այս ժամանակահատվածում երևի Գագիկ Ծառուկյանին հաջողվել է բոլոր վտանգները չեզոքացել՝ խոստանալով դուրս գալ քաղաքականությունից, միևնույն ժամանակ՝ պահպանել իր անվտանգությունը, անձեռնմխելիությունը, նաև բիզնես ստրուկտուրաները, որոնք ինքն ունի ՀՀ տարածքում: Շատ սպասելի էր նրա այս քայլը, և բոլորն էին սպասում»:
«Պուտինը Ռուսաստանը վերածեց նոր ռեժիմի` ավելի խորամանկ և սարսափելի, քան սովետական ռեժիմը: ԽՍՀՄ-ը փակ ռեժիմ էր, բայց մարդիկ լսում էին, օրինակ, «Ամերիկայի ձայն» և հասկանում, որ կա այլ տեսակի երկիր, այլ մտածողություն, որին հասնելն այդքան էլ հեռավոր գաղափար չէր թվում: Բայց ներկայիս խորամանկությունն ու կեղծիքը կայանում է նրանում, որ ազատ մամուլ կա ամբողջ աշխարհում, իսկ ՌԴ-ն տարիների ընթացքում գնել է գումարով ԶԼՄ-ներ, որոնց միջոցով տեղեկատվական պատերազմ է մղում ողջ աշխարհի նկատմամբ՝ ընդդեմ խաղաղ և ազատ կյանքի: Հետսովետական յուրաքանչյուր երկրի հետ Պուտինն ունի իր ծրագիրը, այդ թվում՝ Հայաստանի, Ուկրաինայի հետ: Սա նոր վտանգ է աշխարհի համար ու շատ խորամանկ կազմակերպված, որի հիմքում կեղծիքն ու սուտն են»,- ասում է նա:
Սկսնակ ընկերություն ստեղծելու և համաշխարհային շուկա դուրս գալու, սեփական գաղափարներն իրականացնելու համար անհրաժեշտ չէ տեղափոխվել Սիլիկոնյան հովիտ:
Helathyfoodstar.com կայքը ներկայացրել է շատ հեշտ մի ըմպելիք, որը կօգնի ձեզ ազատվել տոքսիններից: Այս խառնուրդը կսկսի գործել անմիջապես այն խմելուց հետո՝ վերացնելով տոքսինները և մաքրելով ամբողջ օրգանիզմը: Բացի այդ, ըմպելիքը նաև կլավացնի մարսողական համակարգը, և օրվա ընթացքում ձեզ թարմ և էներգիայով լի կզգաք:
Այս տեսանյութը, անկասկած, շատ էմոցիոնալ է: Լահլան անունով փոքրիկին ի ծնե ախտորոշվել էր երկու ականջների միջինից բարձր աստիճանի լսողության կորուստ: Ախտորոշումը փոքրիկի ծնողների համար վերջնագրի նման էր:
«Մեզ համար պարզից էլ պարզ էր, որ արդյունքում այսպես կլիներ, այստեղ ուրիշ խնդիր կա՝ այդ «համաժողովրդական շարժման» լիդերներն ի՞նչ պատասխան են տալու ժողովրդին՝ 1 տարուց ավելի հուսադրեցին, որ էսօր-էգուց իշխանափոխություն են անելու, արդյունքում՝ ի՞նչ, մեկը իր բիզնեսով, մեկը իր դղյակում, մյուսն անհասկանալի պահվածքով…»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով՝ Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ առաջնորդի պաշտոնից և ակտիվ քաղաքականությունից դուրս գալու հայտարարության մասին՝ նման տեսակետ հայտնեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:
Ոստիկանները կանխեցին վճարային տերմինալներ թալանողների անքուն գիշերները:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության արդեն նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Իվետա Տոնոյանը կուսակցությունից հեռանալու դիմում է գրել եւ շարունակելու է մնալ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղարը: Այս մասին Իվետա Տոնոյանը հայտարարել է Tert.am-ի հետ զրույցում։ Նա հրաժարվել է պատասխանել հարցին, թե ինչ է լինելու կուսակցության գրասենյակների հետ, որոնք վարձակալվել են Գագիկ Ծառուկյանի ֆինանսական միջոցներով:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարի պաշտոնից և քաղաքականությունից հեռանալու մասին Գագիկ Ծառուկյանի որոշումը ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն ընդունում է բացառապես որպես անձնական որոշում և որևէ այլ ենթատեքստ չի տեսնում այնտեղ:
«Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը սպասելի էր և բավականին անկեղծ շարադրել էր իր տեսակետները: Ամեն դեպքում յուրաքանչյուր քաղաքական գործիչ ինքն է որոշում իր հետագա անելիքները, հետագա ճակատագիրը: Մենք, յուրաքանչյուրը, ինչպես իր կուսակցությունը, մենք՝ որպես քաղաքական դաշտի գործընկերներ կամ մրցակիցներ, հարգանքով պետք է ընդունենք Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը քաղաքականությունից դուրս գալու մասին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը՝ մեկնաբանելով Գագիկ Ծառուկյանի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարի պաշտոնից և քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարությունը:
18-ը չբոլորած տղան մեղայականով ներկայացել է ոստիկանություն:
Գագիկ Ծառուկյանն իր ելույթում, ըստ էության, արձանագրել է, որ գնում է այն ճանապարհով, որի մասին Սերժ Սարգսյանը խոսել էր փետրվարի 12-ի իր ելույթում՝ հայտարարելով, որ ոչինչ չունի Գագիկ Ծառուկյան անձի դեմ:
«Կարծում եմ՝ սպասելի որոշում էր: Ընդամենը պետք է հարգանքով վերաբերվել այդ որոշմանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ մեկնաբանելով Գագիկ Ծառուկյանի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարի պաշտոնից և քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարությունը:
Համայնքի ղեկավարը, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2013թ. օգոստոսի 26-ին ՍՊ ընկերության հետ կնքել է կապալային աշխատանքների գնման պայմանագիր, որի համաձայն՝ ընկերության կողմից մինչև 2013թ. հոկտեմբերի 16-ը 3 մլն. 290 հազ. ՀՀ դրամի դիմաց համայնքում պետք է կատարվեին մասնակի նորոգման աշխատանքներ:
«Կարծում եմ, որ Եվրոպական միությունը հաշվի կառնի այն փաստը, որ Հայաստանը ԵՏՄ անդամ երկիր է և կարող է Ասոցացման համաձայնագիր ստորագրել` առանց առևտրային բաղադրիչի, առաջարկելով այդ տարբերակը` փորձելով դուրս բերել ՀՀ-ԵՄ հարաբերությունները փակուղուց»,- ասաց Կոնրադ Զաշտովտը։
«Բոլորն նրանք, ովքեր այս պահին ստանձնել են ԲՀԿ-ի ղեկավարությունը, ավելի շուտ իրենք կարող են պատասխանել ԲՀԿ-ի հետագա գործունեության վերաբերյալ հարցերին»,- 168.am-ի հետ զրույցում պատասխանելով մեր հարցին՝ ինչպիսի՞ն է լինելու ԲՀԿ-ի հետագա գործունեությունն առանց Գագիկ Ծառուկյանի, այսպես արձագանքեց ԲՀԿ անդամ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
«Մենք բազմիցս ենք ասել, որ ԵԱՀԿ ՄԽ-ն չի կարողանում օգնել կողմերին՝ լուծել ԼՂ հակամարտությունը, և գործում է հօգուտ Հայաստանի»,- ասում է Բաքվի Քաղաքական ինովացիաների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն, ադրբեջանցի քաղաքական վերլուծաբան Մուբարիզ Ահմեդօղլուն
Կողմերին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, թույլ չտալ այնպիսի գործողությունները, որոնք կհանգեցնեն լարվածության հետագա աճին:
Ակնկալվում է, որ վերադասավորումներ կիրականացվեն ևս 7 գերատեսչությունում:
Մինսկյան պայմանավորվածությունները չեն նախատեսում խաղաղապահների տեղակայում:
ՀՀ կառավարությունը հաստատել է «Սփյուռքի հայկական կրթական հաստատությունների ուսումնական գրականության և օժանդակ նյութերի մշակում և տրամադրում» ծրագրի ֆինանսավորման չափը:
14 մարդու դեմ պատժամիջոցները երկարաձգվել են մեկ տարով, ևս 4-ի պարագայում դրանք երկարաձգվել են 3 ամսով:
Աշխարհում որևէ մեկը չի ճանաչում այդ համաձայնագիրը՝ բացառությամբ Ռուսաստանի և 1-2 երկրի:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Երևանի պետական կամերային թատրոնում ներկա է գտնվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Հայկյան» մրցանակաբաշխությանը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Տավուշում, Ջերմուկում, Սարավանի լեռնանցքում, Սիսիանում, Գորիսում և Մեղրիում տեղում է ձյուն:
Ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Սաֆարյանի մահվան դեպքի հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված 3 անձանց մեղադրանք է առաջադրվել: ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին փոխանցեցին, որ վաշտի ավագ, ենթասպա Արայիկ Սուքիասյանը, ժամկետային զինծառայողներ՝ շարքային Գևորգ Ղազարյանը և կրտսեր սերժանտ Միհրան Հովակիմյանը կալանավորվել են: