Բաժիններ՝

Ռուսաստանը սպառնում է ՄԱԿ ԱԽ-ում վետո դնել Ուկրաինայում խաղաղապահների տեղակայման առաջարկի վրա

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Ռուսաստանը չի աջակցի Ուկրաինայի տարածքում խաղաղապահ կոնտինգենտի ծավալմանը, եթե այդ առաջարկը ներկայացվի ՄԱԿ ԱԽ-ի դիտարկմանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը:

Նա ընդգծել է, որ մինսկյան պայմանավորվածությունները չեն նախատեսում խաղաղապահների տեղակայում, և որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործընթացում առանցքային դերը վերապահված է ԵԱՀԿ-ին.

«Մենք համարում ենք, որ կան մինսկյան պայմանավորվածություններ, որոնցում հստակեցված է ԵԱՀԿ-ի, նրա մոնիթորինգային առաքելության դերակատարությունը: Ներկայումս դա լիովին բավարար է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031