Խոսրով Հարությունյանը՝ Գագիկ Ծառուկյանի հայտարարության մասին. «Սպասելի որոշում էր»

«Կարծում եմ՝ սպասելի որոշում էր: Ընդամենը պետք է հարգանքով վերաբերվել այդ որոշմանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ մեկնաբանելով Գագիկ Ծառուկյանի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարի պաշտոնից և քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարությունը:

Հարցին, թե ինչպե՞ս կարելի է քաղաքականությունից հեռանալով հանդերձ՝ մնալ պատգամավոր, Խ.Հարությունյանը պատասխանեց, որ մեզանում քաղաքականություն ասվածը շատ դեֆորմացված է ընկալվում: Որպես օրինակ նա հիշեց հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպումներից մեկը, որտեղ խոսել են կրթությունից, առողջապահությունից սոցիալական խնդիրներց, հետո ՀԿ ղեկավարներն առաջարկել են մի քիչ էլ խոսել քաղաքականությունից: Սակայն, ինչպես նշեց Խ.Հարությունյանը, կրթական քաղաքականությունը, առողջապահական քաղաքականությունը նույնպես քաղաքականություն են, բայց մեզանում քաղաքականություն ասելով հասկանում են միայն ելույթ ունենալ, միտինգ անել, քննադատել. «Ես այդպես չեմ հասկանում: Կարելի է լինել պատգամավոր, չլիներ կուսակցության ակտիվ անդամ, բայց լինել բավականին ակտիվ քաղաքական դիրքերում, և տնտեսական քաղաքականության մեջ իր փորձառությամբ, հմտությամբ փորձի նպաստել օրենսդրական ակտերի ընդունմանը: Սկզբունքորեն ես դա համարում եմ քաղաքականությամբ զբաղվել»:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս