Եգիպտոսի նախագահը պաշտոնանկ է արել ներքին գործերի նախարարին
Al Ahram տեղեկատվական պորտալի փոխանցմամբ՝ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին այսօր պաշտոնանկ է արել երկրի ներքին գործերի նախարար Մուհամմեդ Իբրահիմին: Ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվել է գեներալ-մայոր Մագդի Աբդել Գաֆարը:
Ակնկալվում է, որ վերադասավորումներ կիրականացվեն ևս 7 գերատեսչությունում: Դա մասնավորապես առնչվում է զբոսաշրջության, կրթության, առողջապահության, մշակույթի, գյուղատնտեսության ու անտիկ հարցերով նախարարություններին, որոնց ղեկավարները պաշտոնանկ կարվեն:
Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին այսօր նախագահական պալատում հանդիպել է նաև վարչապետ Իբրահիմ Մահլյաբի հետ: