Իվետա Տոնոյանը դուրս է եկել ԲՀԿ-ից. tert.am

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության արդեն նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Իվետա Տոնոյանը կուսակցությունից հեռանալու դիմում է գրել եւ շարունակելու է մնալ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղարը: Այս մասին Իվետա Տոնոյանը հայտարարել է Tert.am-ի հետ զրույցում։ Նա հրաժարվել է պատասխանել հարցին, թե ինչ է լինելու կուսակցության գրասենյակների հետ, որոնք վարձակալվել են Գագիկ Ծառուկյանի ֆինանսական միջոցներով:

«Քանի որ այդ հարցը վերաբերում է կուսակցությանը, ապա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասով այլևս կոմպետենտ չեմ պատասխանել որևէ հարցի, անգամ եթե դա վերաբերում է տեխնիկական հարցերի»,-ասել է նա։

Նա ավելացրել է, որ ինչպես իր ելույթում հայտարարել էր Գագիկ Ծառուկյանը, վերջինս շարունակելու է երկրում իրականացնել  բարեգործություններ՝ եկեղեցիների կառուցման, շինարարության տեսքով, և այլն. «Եվ դա ենթադրում է, որ պարոն Ծառուկյանը շարունակելու իր  բարեգործական գործունեությունը, այդ թվում՝ նաև Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի շրջանակներում»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ոչնչացրեց» Գազայի հատվածում դեռևս պահվող պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը՝ Դոհայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա Իսրայելի հարձակումից հետո, հինգշաբթի ՄԱԿ-ում ելույթ ունենալուց առաջ հայտարարել է Կատարի վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին։ «Հարձակման առավոտյան ես հանդիպեցի պատանդներից մեկի ընտանիքի հետ, – չորեքշաբթի երեկոյան CNN-ին տված հարցազրույցում ասել է Շեյխ Մոհամմեդը։ -Պատանդների հարազատներն ապավինում են այս (հրադադարի) միջնորդության վրա։ Նրանք դրա հետ այլևս հույսեր չեն կապում»։ «Կարծում եմ, որ (երեքշաբթի) Նեթանյահուի քայլը պարզապես ոչնչացրեց այդ պատանդների բոլոր հույսերը»,- հավելել է շեյխը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ավելի վաղ «խոր մտահոգություն» էր հայտնել հարվածի առնչությամբ՝ առանց Իսրայելին հիշատակելու, և ընդգծել էր իրավիճակի «սրացումը թուլացնելու» կարևորությունը։ Նա միաժամանակ համերաշխություն էր հայտնել Կատարին և նշել այն «կենսական դերը», որը երկիրը խաղացել է վերջին տարիներին խաղաղության միջնորդական ջանքերում։ Նեթանյահուի Դոհային հասցված հшրվածը ոչնչացրեց պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը. Կատարի վարչապետ