«Ռուսաստանը չի միջամտում իր գործընկեր երկրների ներքաղաքական գործընթացներին: Պարզապես փորձում են օգտագործել այն հնարավորությունները, սերտ կապերը, որոնք ունեն հայկական ծագմամբ ռուսական բիզնեսները»:
Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության ամենակարևոր բաղադրատարրերից մեկն արտասահմանաբնակ թուրքերի խնդիրները չանտեսելն է:
Այսօր դաշտը վերադասավորման կարիք ունի, ձևավորվում են նոր խմբավորումներ, ամեն մեկը փորձում է հաստատել իր կայուն տեղն ընդդիմադիր դաշտում: Այս կարծիքին է ՎՍԴՀԿ ատենապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Այսօրվա ասուլիսում նա հայտարարեց, թե պետք է մի կողմ դնել ամբիցիաները, որոնք, իրոք, կան ընդդիմադիր դաշտում, և համախմբվել կոնկերտ նպատակների շուրջ:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված սպանությունները շարունակում են առեղծված մնալ և զանազան քննարկումների տեղիք տալ: Հայ հասարակությունն արդեն մի քանի օր է՝ քննարկման ավելի բովանդակալից թեմա ունի. դեռ ինչերի պետք է սպասել, և ինչ զարգացումներ կլինեն առաջիկայում:
Ադրբեջանի ՊՆ-ն այդ տեղեկատվությունը որակել է որպես «ապատեղեկատվություն»:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «ՀՀ Քրոնիմետ մայնինգ» ԲԲԸ-ին պատկանող ավտոմեքենան հրկիզելու դեպքի առթիվ:
«Մարդկային իմ տեսակը ճանաչողները գիտեն և կհասկանան ինձ: Շարունակելու եմ իմ կողմից որդեգրած ավանդույթը` մշտապես լինելու եմ իմ բազմահազար ընտրողների կողքին, քանի որ նրանց վստահության քվեի կրողն եմ, իսկ որպես անկախ պատգամավոր լինելու եմ Հայաստանի Հանրապետության առաջընթացին և զարգացմանը ուղված ամեն մի քայլի կրող»:
Բուրջանաձեն վստահ է, որ Նեմցովի սպանությունը բխում է նրանց շահերից, ովքեր ցանկանում են ապակայունացնել իրավիճակը Ռուսաստանում:
Շուտով Գյումրիում կմեկնարկի մեծամասշտաբ վերականգնողական և շենացման ծրագիր, որի անունն է «Հույս»: Ծրագրի նպատակն է կազմել և իրականացնել Գյումրիի զարգացման և վերակառուցման երկարաժամկետ ծրագիր, որը Գյումրիի վերակառուցման շուրջ կհամախմբի անհատների և կազմակերպությունների սփյուռքից, միջազգային կազմակերպությունների և Գյումրիի քաղաքապետարանին:
Նա նշեց, որ եթե ինչ-որ մեղադրանք պետք է հնչի ՀԱԿ-ի և «Ժառանգության» նկատմամբ, դրա իրավունքն ունի միայն Գագիկ Ծառուկյանը. «Եթե նա հնչեցներ, ես կհամարեի, որ ինչ-որ չափով մեղք ունեն: Ես եռյակի բանակցություններին չեմ մասնակցել, չեմ կարող գնահատել, թե ինչ բանակցություններ են եղել, ինչ է խոսվել, և կարծում եմ՝ Գառնիկ Իսագուլյանն էլ չի մասնակցել եռյակի հանդիպումներին»:
«Այն, թե ինչպես ենք մենք իրար հետ շփվում, որ քաղաքավարի խոսելը համարվում է թուլության նշան, եթե տղամարդ ես, պետք է անպայման սպառնալիքներով խոսես, պետք է մռութ ջարդես, քրեական լեզվով՝ «նակազատ» անես: Սա այն իրավիճակն է, երբ չգրված օրենքները, դառնում են ավելի կարևոր, քան գրված օրենքները: Մենք սա տեսնում ենք ամեն քայլափոխի: Քրեական աշխարհի սկզբունքները դարձել են հասարակության ապրելու սկզբունքները»:
Մարտի 6-ին, ժամը 13.41-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Հովնաթան-Բատիկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գիտեի՞ք արդյոք, որ կանոնավոր կերպով թորած ջուր խմելը կարող է վտանգավոր լինել: Թորած ջուրը մաքրված ջրի տեսակ է: Սա այն ջուրն է, որն անցնում է մի քանի աստիճանի ֆիլտրացում՝ բակտերիաները, վիրուսները և վտանգավոր ծանր մետաղները՝ կապարը, մկնդեղը, ալյումինն ու սնդիկը դուրս բերելու համար: Ֆիլտրացումը ջրից նաև դուրս է հանում կարևոր տարրերը:
Բորիս Նեմցովի ընկերուհու և Մեծ Մոսկվորեցկի կամրջի վրա փետրվարի 27-ին տեղի ունեցած սպանության առանցքային վկայի՝ Աննա Դուրիցկայայի՝ այս շաբաթվա սկզբում «Эхо Москвы» ռադիոկայանին և «Дождь»-ին տված հարցազրույցը հասարակության մեջ միանշանակորեն չընդունվեց։
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Սլովակիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պետեր Պրիպուտենը (նստավայրը՝ Մոսկվա):
Այս մասին հայտարարել է նրա փաստաբան Ֆարիզ Նամազլին:
Այն, ինչ քեզ պետք է ձեռքերի, ոտքերի, մեջքի և պարանոցի հոդացավերից ազատվելու համար՝ 150 գ ժելատինն է։ Այս քանակությունը պետք է որ հերիքի 1 ամիս։ Անհրաժեշտ է օրական 2 թ/գ ժելատինը բացել 1/4 բաժակ սառը ջրի մեջ։
Եթե դա լիներ մաքուր ներուկրաինական, քաղաքացիական հակամարտություն, ապա այն ավարտված կլիներ վաղուց՝ դեռևս նախորդ տարվա օգոստոսին:
Այս նոր քաղաքական իրավիճակում, իշխանությունն ամենաշատը պետք է մտահոգվի: 168.am-ի հետ զրուցում հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Նա համոզված է, որ ժամանակը բոլոր հարցերի պատասխանները կտա. «Տարբեր տեսակետները ԲՀԿ-ի ղեկավարման բուն աղբյուրի մասին դեռևս ասեկոսեներ են, Հայաստանը բավականին փոքր երկիր է, եթե ինչ-որ ստորջրյա հոսանքներ կան, դրանք շատ արագ կբացահայտվեն»:
«Ես չեմ կարծում, որ Ծառուկյանն այն քաղաքական գործիչն էր, ում կարելի էր համարել աղքատների, խեղճերի, անպաշտպանների պաշտպանը, ուստի, իմ կարծիքով՝ տեղի ունեցածն առաջին հերթին վեճ էր էլիտաների միջև»,- ասում է ռուս փորձագետը:
Աշխատավարձի նվազեցումն առնչվել է նաև նախարարներին ու գերատեսչությունների ղեկավարներին:
Այս մասին այսօր Մինսկում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ մաքսային համագործակցության հարցերով նախարար Վլադիմիր Գոշինը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագրի հետ կապված հազարավոր ընտրողների սպասելիքների և հույսերի չիրականացման և գիտամանկավարժական ոլորտում խիստ ծանրաբեռնված լինելու պատճառով՝ որոշել եմ դադարեցնել իմ անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և հրաժարվել թիվ 33 ընտրատարածքի ԲՀԿ խորհրդի նախագահի պաշտոնից»:
Ամբողջական հրադադարն առանցքային է ճգնաժամի կարգավորման համար:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է «Բագրատ Տուր» ՍՊԸ-ին պատկանող գրասենյակի ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետերով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2015 թվականի փետրվարի 27-ի ԱԽ-6-Ո-10 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` որոշում եմ. Դադարեցնել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Ռոբերտ Սարգսյանի լիազորությունները»:
Գ. Իսագուլյանն անդրադարձավ նաև ՀՀ նախագահական նստավայրի կողմից տարածված Լևոն Տեր-Պետրոսյանի նամակի պաշտոնական պատասխասխանին՝ ասելով. եթե Հանրապետության նախագահի մամուլի խոսնակը նախագահի անունից արձագանքում է ինչ-որ թեմայի, ուրեմն՝ դա նշանակում է, որ իրենց մոտ անպայման պետք է եղած լինի փաստաթուղթ. «Այլապես՝ ես հիմա Լևոն Տեր-Պետրոսյանի անունից մի բան եմ գրում Սերժ Սարգսյանին, ի՞նչ եք կարծում՝ դրան մամլո խոսնակը պատասխանելո՞ւ է՝ չճշտելով նամակը գրված է Լևոն Տեր-Պետրոսյանի՞, թե՞ որևէ այլ մարդու կողմից: Պետք է հստակ լինի, չէ՞, որ այդ նամակն իսկապես առկա է»:
Արմավիրցի Սարգսյան Սևակը 20 տարեկան է: Տառապում է գլոմոնեֆրիտ կոչվող հիվանդությամբ և ունի երիկամի շտապ փոխպատվաստման կարիք: Այժմ Արաբկիրի բժշկական ընդունում է դիալիզի կուրսեր՝ շաբաթը 3 անգամ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Տաթև հանրապետական նշանակության ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում տեղի է ունեցել քարաթափում, որի հետևանքով ճանապարհի երթևեկությունը դարձել է միակողմանի: