Բաժիններ՝

ԵՄ-ը երկարաձգել է Վիկտոր Յանուկովիչի դեմ սահմանած պատժամիջոցները

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ի Խորհուրդը երկարաձգել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի դեմ սահմանած պատժամիջոցները: Այս մասին նշված է այդ կազմակերպության կայքում: Բացի այդ, ԵՄ-ի Խորհուրդը ուղղումներ է արել պատժամիջոցների բովանդակլության մեջ՝ հաշվի առնելով Ուկրաինայում դատական ընթացակարգերի ընթացքը:

Միևնույն ժամանակ ԵՄ-ը հանել է Յանուկովիչի նախագահության ժամանակ ուկրաինացի 4 պաշտոնյայի դեմ պատժամիջոցները (Անդրեյ Պորտնով, Ալեքսանդր Յակիմենկո, Իգոր Կալինին, Ալեքսեյ Ազարով):

14 մարդու դեմ պատժամիջոցները երկարաձգվել են մեկ տարով, ևս 4-ի պարագայում դրանք երկարաձգվել են 3 ամսով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս