Իլհամ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանի գազի ապացուցված պաշարները կազմում են 2.5 տրիլիոն խորանարդ մետր, ինչը համարժեք է Եվրոպայի կողմից մոտ 4 տարում սպառած գազի ծավալին:
«Գագիկ Ծառուկյանի դուրս գալուց հետո ԲՀԿ-ն չի կարող լինել լիդերային կուսակցություն, քանի որ գաղտնիք չէ, որ ԲՀԿ նոր ղեկավարը չունի այն դրական աուրան, ինչ ուներ ԲՀԿ նախկին ղեկավարը, այդ իսկ պատճառով ԲՀԿ-ն պետք է իր իմիջային փոփոխության գործընթացն իրականացնի, իսկ դա բավականին բարդ և մասնագիտական գործունեություն է: Համարենք, որ կա նյութ, որից պետք է ձևավորել նոր մարմին, որը նախկինի հետ ոչ մի առնչություն չի ունենալու, բացի անունից»,- մեկնաբանեց Արմեն Բադալյանը:
«Գագիկ Ծառուկյանը մնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, իսկ պատգամավորական մանդատը վայր չի դնում և դրա հետ կապված խնդիր չի էլ կարող լինել».- այս մասին այսօր ԲՀԿ 8-րդ արտահերթ համագումարից հետո հայտարարեց ԲՀԿ նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ միաժամանակ ներողություն խնդրելով, որ այս պահին պատրաստ չէ պատասխանել բոլոր հարցերին:
«Հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից դուրս գալու մասին որոշումը, այլեւս ոչ մի պարտավորվածություն չեմ տեսնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ: Միաժամանակ լինելով ապաքաղաքականացված կառույցի ղեկավար՝ նպատակահարմար չեմ գտնում իմ հետագա անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը»:
Օդի ջերմաստիճանը 6-ի գիշերը կնվազի 7-10 աստիճանով, 6-ի ցերեկը, 7-8-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, 9-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 5-7 աստիճանով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Վահագն Մելիքյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ:
Նեստերենկոյի խոսքերով՝ Ռուսաստանի նախագահի այդ որոշումն անսպասելի է եղել ֆինանսների նախարարության համար:
«Բացառիկ մարդկային, բացառիկ անկեղծ ելույթ էր, ամենևին ոչ դասական քաղաքական գործչի, ի պատիվ իրեն եմ ասում: Մարդը նշեց անկեղծ այն ամենը, ինչ կար իր հոգում, իր մտքում, իր սրտում»,- ասաց Վ. Հովհաննիսյանը:
Լուկաշևիչն ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակելու է զարգացնել Կիպրոսի հետ համագործակցությունը, եթե անգամ դա դուր չի գալիս որևէ մեկին:
Ի սկզբանե պլանավորվել էր 12.9 դյույմ անկյունագծով պլանշետի արտադրությունը գործարկել արդեն այս եռամսյակում:
Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի վարչապետ Ալեքսանդր Ստուբը:
Իրավապահներն արդեն գտել են քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի սպանությունն իրագործողների և պատվիրատուների հետքը, և չի բացառվում, որ առաջիկա օրերին լինեն ձերբակալություններ:
Ինչպես գիտեք, ուկրաինական կողմը քանիցս հրետակոծել է մեր երկրի տարածքը:
«ստ էության, եթե մենք նայում ենք փետրվարի 12-ից հետո հետագա գործողություններին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի «Սրտի խոսքը», մնացած գործողությունները, բոլորն ասում էին՝ փետրվարի 20-ի ամեն ինչը պայմանավորված է Գագիկ Ծառուկյանով: Ըստ էության, բոլորը պատասխանատվության սլաքն ուղղել էին Գագիկ Ծառուկյանի վրա, այդ թվում նաև իր թիմի անդամները: Հստակ երևում էր, որ ինքն, ըստ էության, ամբողջ պատասխանատվության կրողն է դառնում, և մնացած բոլորը ցանկացած ելքի պարագայում՝ ունեն արդարացումներ, միակ մարդը, որի վրա մնում է ամբողջ ծանրությունը, դա պարոն Ծառուկյանն էր: Այդ պարագայում արդեն բավականին լուրջ որոշում պետք է կայացվեր, և նա որոշեց, որ այդ ամբողջ հարվածը ուղղակի կարող է վերցնել իր անձի վրա»:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ նյութական կախվածության մեջ գտնվող անձի նկատմամբ դաժան վերաբերմունքի ճանապարհով ինքնասպանության փորձի հասցնելու դեպքի առթիվ:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
ԲՀԿ-ին անդամակցությունս դադարեցնում եմ՝ գիտակցելով նրա անհաջողության մեջ պատասխանատվության իմ բաժինը: Նրանք, ովքեր չարախնդում են կուսակցության շուրջ ստեղծված իրավիճակի վրա, առաջին հերթին պետք է լուրջ մտահոգություն ունենան երկրում ստեղծված քաղաքական վիճակի համար:
Տարածաշրաջանային հակամարտության գոտու մոտ յուրաքանչյուր ռազմական ներկայություն մշտապես շատ վտանգավոր մանևր է:
Խնդրում եմ «մի խումբ ուսուցիչների» կամ «մի քանի ծնող խորհրդի նախագահների» անունից անստորագիր նամակներ այլևս ինձ չգրեք, որովհետև դրանց հեղինակները չեն ուզում առերեսվել մեր իրականության մեջ արմատացած զզվելի երևույթների հետ, ուրեմն չեն ուզում իրենց կյանքում ոչինչ փոխել, ավելին, բողոքում են նրանից, ինչը կամավոր են անում:
ԲՀԿ արտահերթ համագումարում կուսակցության նոր նախագահ է ընտրվել ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա իր ելույթում հայտարարել է, որ այսօրվանից ԲՀԿ-ն ընդդիմություն է, ինչի մասին կհայտարարվի նաև ԱԺ հերթական նստաշրջանի ժամանակ:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ կառավարությունը հաստատել է «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2015թ. ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը
«Ինձ համար դժվար է լինելու տալ բոլոր հարցերի պատասխանները, որ այսօր ունի մեր հանրությունը ԲՀԿ-ից, եւ ունեք նաեւ դուք՝ որպես ԲՀԿ անդամներ, կուսակցության նվիրյալներ: Կարծում եմ՝ պետք չէ բացատրել, թե ինչ ծանր պատասխանատվություն է Գագիկ Ծառուկյանից հետո ղեկավարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը»:
Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր քաղաքական գործունեությունը, բայց մնալու է քաղաքապետի պաշտոնում: Նա եկել է ԲՀԿ՝ մասնակցելու համագումարին:
Քիչ առաջ ավարտվեց ԲՀԿ արտահերթ համագումարը, որը, ինչպես հայտնի է՝ կայացել է փակ:
ԲՀԿ արտահերթ համագումարը այս պահին դեռ շարունակվում է: Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել ելույթով, որից հետո տեղի է ունեցել ԲՀԿ նախագահի ընտրությունը:
«Իմ խնդրանքն է Ձեզ՝ ինձ այլևս քաղաքական հարցերով չդիմել, ես չեմ խառնվելու ձեր որևէ որոշմանը: Ես որևէ կապ այլևս չունեմ ԲՀԿ-ի հետ: Դուք քիչ հետո կընտրեք նոր նախագահ, նոր ղեկավար մարմիններ, և կուսակցության ճակատագիրն այսուհետ ձեր ձեռքերում է: Սա իմ վերջնական որոշումն է»:
Մինչ այս Ուկրաինայի զինված ուժերի թվակազմը կազմում էր 184.00 մարդ:
Սոֆիայում տեղի է ունեցել Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Գյումրու քաղաքապետարանն աշխատում է օրենքով սահմանված կարգով և որևէ արհեստական խոչընդոտի մասին խոսք լինել չի կարող, քանի որ 2015թ. մարտի 7-ին Գյումրու Թատերական հրապարակում միջոցառում անցկացնելու նպատակով 2015թ. փետրվարի 25-ին Գյումրու քաղաքապետին է դիմել «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը սույն թվականի մարտի 7-ին «Աշակերտական գործարար ընկերությունների տոնավաճառ» միջոցառում անցկացնելու նպատակով, ինչը ընդունվել է ի գիտություն:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը: