Փարիզն ու Մոսկվան ակտիվացնում են հետախուզական տվյալների փոխանակությունը, որոնք վերաբերում են ԴԱԻՇ-ի դիրքերին հարվածներ հասցնելուն:
Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած մեր հայրենակիցներից չորսը, որոնք դեռևս շարունակում էին բուժումը Ռուսաստանի Դաշնությունում, ապաքինմամբ դուրս են գրվել:
Ես այդ առիթով բազմիցս արտահայտվել եմ։ Գոյություն ունի կտրուկ տարբերություն սատանիստ (պաշտամունքը՝ ժխտող) ու սատանայապաշտ (սատանային պաշտող) հասկացությունների միջեւ։
ԱՄՆ-ը «հաստատակամորեն տրամադրված» է Լեռնային Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորմանը, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Սուպերմարկետների աշխատակիցները, տոնավաճառի վաճառողներն ասում են, որ նախորդ տարիների աշխուժությունը չկա, նախատոնական այս օրերին հաճախորդները գնումներ կատարում են ավելի քիչ գումարով, իսկ եթե նախորդ տարվա նույն գումարն են ծախսում, ապա այս տարի դրանով ավելի քիչ ապրանք են ձեռք բերում:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Ուկրաինայի հայոց թեմի նախկին հոգևոր սպասավոր Լևոն Գըլըճյանը վերահաստատվել է եկեղեցական կարգի մեջ, որպես ամուսնացյալ քահանա՝ Տեր Աբգար անունով:
«Հիմա, երբ իշխանության նկատմամբ վստահությունը մի քանի անգամ ավելի քիչ է, ոչ մի նախարար նման քայլերի չի կարողանա գնալ: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանում այլեւս հնարավոր չէ հեղափոխություն ու հնարավոր չէ նաեւ բռնապետություն: Երկու դեպքում էլ կասեմ՝ բարեբախտաբար»:
«Անսպասելի էր իր համար, դուք գիտեք՝ խմբին նոյեմբերին են կալանավորել: Հիմա դեկտեմբեր ամիսն է: Ինչ-որ ժամանակ հետո են իրեն ձերբակալել, հիմա էլ կալանավորման որոշում է կայացվել, մեղադրանք է առաջադրվել: Հանկարծակի է, ինքն էլ իմի է բերում՝ ինչ է եղել, տեսնենք՝ ինչ մեղադրանք կա, ինչ են առաջադրում, նյութերը նայենք»:
Գլխի գագաթային շրջանի հրազենային վնասվածքի հետեւանքով նոյեմբերի 28–ին մահացած 18-ամյա Գեւորգ Խաչատրյանի հարազատները Գեւորգի մահվան նախնական պաշտոնական վարկածին, ըստ որի, նա ինքնասպան է եղել, չեն հավատում եւ շարունակում են պնդել, որ նրան սպանել են:
Ս. Ավետիսյանի մտքով անգամ չէր անցնում, որ աշխատավայրից պահանջված բժշկական (սանիտարական) գրքույկը լուրջ փորձության է դառնալու իր եւ ընտանիքի համար։ Անցնելով հերթապահ հետազոտությունները տեղամասային՝ Դավիթաշենի թիվ 20 պոլիկլինիկայում՝ պոլիկլինիկայի ֆթիզիատոր Նաիրա Բաբայանի «թեթեւ ձեռքով» ախտորոշվում է տուբերկուլյոզ։
Շուրջ 20 մարդ, այդ թվում՝ 12 խաղաղ բնակիչ է զոհվել Իրաքի հյուսիում գտնվող Մոսուլ քաղաքում երկու ավիահարվածի հետևանքով, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով ականատեսներին ու հիվանդանոցում իր աղբյուրին:
Քաղաքական իրողություն է այն, որ պարոն Ծառուկյանն ասաց, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում։
Եվրոպա ուղևորվող նավը, որտեղ գտնվել են անօրինական ներգաղթյալներ, խորտակվել է Լիբիայի ափերի մոտ: 2 մարդ զոհվել է, 108-ը՝փրկվել, հայտնում են արևմտյան լրատվամիջոցները՝ հղում կատարելով Լիբիայի առափնյա ոստիկանության տվյալների
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաեւ այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երեւան քաղաքի բնակիչները 1-80 եւ 0 8000 0 180 եւ մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Ամենաուշագրավը Ռուսաստանի հանգամանքն է. ինչպե՞ս է Սերժ Սարգսյանը համարձակվում նման մեղադրանք հնչեցնել, որը տարածվում է նաև ՌԴ վրա: Այս հարցն անկասկած կլինի այսօր առավոտյան Հայաստանում հնչող ամենատարածված հարցերից մեկը: Բանն այն է, որ Երևանն այնքան է վարել ՌԴ շահերից կախված արտաքին քաղաքականություն, որ ոչ մի կերպ հավատ կամ վստահություն չի ներշնչում այն, որ Հայաստանը կարող է թեկուզ ՀԱՊԿ շրջանակով, սակայն նման մեղադրանք հնչեցնել, այդ թվում և՝ Մոսկվային:
Նվազագույնը 4 մարդ է զոհվել ու 10-ը տուժել են Հնդկաստանի սահմանապահ ծառայությանը պատկանող ինքնաթիռի աղետի հետևանքով: Դեպքը տեղի է ունեցել Նյու Դելիի մոտակայքում, հայտնում է India TV-ն:
Պետք է պատմեմ, որպեսզի ժողովուրդը և հանրությունը ճշմարտությունը իմանա: Ասեմ, որ պարոն Շիրխանյանը «Պահեստազորի սպաների համահայկական միության» հետ առնչվել է այնքանով՝ որքանով, որովհետև «Պահեստազորի սպաների համահայկական միությունը» բացել եմ անձամբ ես՝ 2015 թվականի մայիսի 5-ին: Իսկ պարոն Շիրխանյանը այդ կառույցի հետ, որ ցանկացել է անդամագրվել և շփումներ է ունեցել հոկտեմբերի կեսերից մինչև դեկտեմբերի կեսերը, ընդամենը մեկ ամսվա՝ մեզ հետ ցանկություն է հայտնել շփվելու:
Դեկտեմբերի 22-ին, ժամը 00.00-ին ահազանգ է ստացվել, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բոլորովին վերջերս պարզ դարձավ, որ հաղորդավարներ Ժակը (Հակոբ Պապիկյան) և Լուլուն (Լուսինե Բադալյան), ովքեր 5 տարի շարունակ «Կենտրոն» հեոուստաընկերության եթերում ողջունել են հեռուստադիտողին «Սկսենք նորից» առավոտյան ծրագրի շրջանակներում, այլեւս նորացված հեռուստ աալիքում չեն աշխատելու՝ նոր ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։
Հայաստանի ընդդիմության ռուսական հատվածն այս ելույթը կարող է Կրեմլին ներկայացնել՝ որպես Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին «դավաճանության» փորձ, ու փորձել Հայաստանում ներքաղաքական գործընթացներ հրահրելու, իշխանափոխության ալիք բարձրացնելու «դաբրո» ստանալ: Լևոն Զուրաբյանի ու Սմբատ Կարախանյանի ականջը կանչի:
Տուժողի իրավահաջորդ Գ. Միսակյանը նշեց, որ «Արաբկիր» ԲԿ-ում Լիա Միսակյանը, բացի ջերմիջեցնողներից, որևէ այլ բուժում չի ստացել, նրա ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանն էլ հավելեց, որ բժիշկ Լ. Վարդանյանը, չնայած նրան, որ նշանակել է մի շարք անալիզներ, հետևողական չի եղել դրանց իրականացմանը, ինչի արդյունքում անալիզների մի մասն արվել է ուշացումով, իսկ մյուս մասն ընդհանրապես չի կատարվել, մինչդեռ բուժող բժիշկները կրում են միջին բուժանձնակազմի աշխատանքների վերահսկման պարտականություն:
«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ 2016 թվականի հունվարին Հայաստանն ԱՄՆ-ում նոր դեսպան կունենա: Տիգրան Սարգսյանին կփոխարինի Մեքսիկայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը:
Երիտասարդ ընտանիքի մայր Արուսյակը մեզ հետ զրույցում ասում էր, որ անկումային տրամադրություններն իրեն այցելում են դեռ տոներին ընդառաջ։ Իր դեպրեսիան սկսվում է դեկտեմբերի կեսերից և ավարտվում Նոր տարվա առաջին աշխատանքային օրը։ Նա մանրամասնում է, որ իրեն դուր չեն գալիս պարտադրված փոխայցելությունները, ցուցադրելու համար գցվող սեղանները։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.46-ին, մարվել՝ 04.09-ին: Ամբողջությամբ այրվել է Ն. Բ.-ին պատկանող «ԳԱԶ-3102» մակնիշի 35 DT 008 պետհամարանիշով ավտոմեքենան:
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից Հայաստանում ծավալելիք քաղաքական գործունեության ակտիվ քարոզարշավն արդեն մեկնարկել է, ըստ այդմ, Աբրահամյան եղբայրների հերթական «աֆյորայի» մարտավարական կողմերն արդեն գծագրվում են:
Ասիական պետությունները վերջին տարիներին ավելացնում են ռազմական ծախսերը, փաստում են ռազմական վերլուծաբանները: Հատկապես զգալի աճ է գրանցվել ռազմական սուզանավերի շուկայում:
Դեկտեմբերի 21-ին և լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակվել են զինված բախումները:
Գեւորգ Սարգսյանը բավականին լուրջ պարտքերի մեջ է, եւ այն բնակարանը, որտեղ ապրում է նրա ընտանիքը, Հայաստանյան բանկերից մեկում գրավ է դրված:
«Իսլամական պետություն» խմբավորման շարքերից դասալքությունը վերջերս մեծ չափեր է ընդունել, հեռացողների կարծիքով, խմբավորման ներսում խոսքի ու գործի միջև եղած հսկայական տարբերության պատճառով:
Դեկտեմբերի 22-ին, ժամը 03.24-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Տիչինայի և Սեբաստիայի փողոցների խաչմերուկում գտնվող փայտե տնակում, և կրակը տարածվել է դեպի հարակից շենքի 1-ին հարկի պատուհան: