
Հրդեհ Սեբաստիայի փողոցում

Դեկտեմբերի 22-ին, ժամը 03.24-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Տիչինայի և Սեբաստիայի փողոցների խաչմերուկում գտնվող փայտե տնակում, և կրակը տարածվել է դեպի հարակից շենքի 1-ին հարկի պատուհան:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սեբաստիայի փողոցի թիվ 20 շենքին կից գտնվող թերթի չշահագործվող կրպակում և նկուղային հարկում գտնվող Ս. Դ.-ին պատկանող խանութում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.49-ին, մարվել` 04.03-ին: Ամբողջությամբ այրվել են չշահագործվող կրպակի տանիքի փայտե կառուցատարրերը (6 քմ) և արտաքին պատից մոտ 2 քմ հատված, իսկ խանութում՝ կենցաղային իրեր: