Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ուղևորվել է Մոսկվա, հայտնում է APA-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը:
Ոստիկանության ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել և բերման են ենթարկել 1980 թ. ծնված Վարդան Ն.-ին,
Աշխատությունը հրատարակվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից «Օրենքի ուժով» ՀԿ-ին հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։
Ռուսաստանը վաղվանից՝ դեկտեմբերի 23-ից, հեշտացնում է Վրաստանի քաղաքացիների համար այցագրի (վիզայի) ստացումը, հայտնում է gazeta.ru-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական կայքին:
«Որևէ ընտրության կարիք չունեմ, բայց ինձ մոտ հրամայական է, որ վերջին շունչս չփչած՝ տեսնեմ այն նոր Հայաստանը, որը հիմնված կլինի պետության ինքնիշխանության, ազգի շահի գիտակցման վրա»:
Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կալանավորվեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: Նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանի հրապարակած վճռի համաձայն՝ Սուրենյանցի խափանման միջոցը փոխվեց՝ մեկ միլիոն դրամ գրավը չեղյալ համարվեց ու նրան կալանավորեցին և ոստիկանների ուղեկցությամբ տարան Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ:
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09.58-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին՝ Թեղուտ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Թուրքիայի պատվիրակությանը, որը գլխավորում է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմաիլ Քահրամանը:
Ակնհայտ է, որ հայերի` ալևիների, հատկապես զազա-ալևիների հետ խորը և բազմակողմ հարաբերություններ զարգացնելու բազմաթիվ հիմքեր կան: Հաշվի առնելով նրանց բազմաքանակությունը, տեղաբաշխումը, ինչպես նաև թուրքերի հետ ունեցած հարաբերությունները, իմ համոզմամբ, զազա-ալևիները Հայաստանի անվտանգության միջավայրի կարևորագույն բաղադրիչն են:
Չեղյալ է հայտարարվել Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի, Գեորգի Կվիրիկաշվիլիի ու Մևլյութ Չավուշօղլուի հանդիպումը, որը նախատեսված էր անցկացնել վաղը՝ դեկտեմբերի 23-ին, Թբիլիսիում, հայտնում է APA գործակալությունը:
2015 թ. դեկտեմբերի 22-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.0 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.75%:
Դատապարտելով Մերձավոր Արեւելքում եզդի մեր քույրերի եւ եղբայրների ֆիզիկական ոչնչացման փաստերը՝ առաջարկել եմ Ազգային ժողովում կազմակերպել եզդի ժողովրդի ջարդերի ցուցադրություն: Առաջարկս մնում է ուժի մեջ: Ուստի իմ «ստերի» մասին լուրերը չափազանցված են: Ինչպես նախկինում, այդպես էլ այժմ եւ հետագայում իմ գործունեության ուշադրության կենտրոնում կլինեն նաեւ եզդի իմ քույրերի եւ եղբայրների հիմնահարցերը:
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը 2015թ. կորցրել է իր վերահսկողության տակ գտնվող տարածքների 14%-ը (12,8 հազար քառակուսի կիլոմետր), ասվում է IHS հետազոտական կենտրոնի հայտարարության մեջ, որը կազմվել է բաց աղբյուրների տեղեկությունների հիման վրա:
Ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերությունը, որին պատկանում էր Եգիպտոսի Սինայի թերակղզում կործանված А321 ինքնաթիռը, ստացել է 23 մլն դոլարի չափով փոխհատուցում: Այս մասին հայտնում է BBC-n:
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին եւ 22-ին հանդիպումներ է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի խմբակցությունների հետ:
Տնտեսագետի խոսքով՝ Հայաստանում չկա փող, և չկա ձևավորված ազգային օրակարգ՝ ո՛չ ներսում, ո՛չ էլ դրսում՝ ԵՏՄ-ում. «Ինչքան էլ առաջ գնա այդ միությունը, մենք կարող ենք տեխնիկական ստանդարտները, ամեն ինչը հարմարեցնել, բայց մենք կորչում ենք, որովհետև չունենք մեր օրակարգը: 2014-25 թվականների ռազմավարություն ունենք, այս ռազմավարությունը կարևոր է, բայց մեր պետական բյուջեն, որը ձևավորվեց, որևէ աղերս չունի այդ ռազմավարության հետ»:
«Դա ամրագրված է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եզրափակիչ հայտարարությունում, որում ասված է, որ նախագահներն աջակցում են միջնորդների աշխատանքին հրադադարի ռեժիմի խախտման ռիսկերը նվազեցնելու, այդ թվում՝ միջադեպերը հետաքննելու մեխանիզմ ներդնելու ուղղությամբ: Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը մշտապես աջակցել են այս գաղափարին»:
ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ. ավտոմեքենայի ղեկին եղել է անչափահաս։
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դեկտեմբերի 22-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի փոխնախագահի, մշտական հանձնաժողովների նախագահների, նրանց տեղակալների եւ աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:
Իտալական Ուրբինո քաղաքի արվեստաբան, Սիցիլիայի նախկին քաղաքապետ, քաղաքային խորհրդի անդամ Վիտորիո Սգարբին հրաժարական է ներկայացրել այն բանից հետո, երբ պատմական կենտրոնում տեղադրվել է ժամանակակից սուրբծննդյան եղևնի, հայտնում է The Local-ը:
Արթուր Վարդանյանի գլխավորությամբ ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեղադրանքով ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի ձերբակալության մասին ՀՀ
ԱՄԷ-ի անվտանգության ուժերը իրանական նավ են կալանավորել, որը կասկածվում է թմրանյութերի մաքսանենգության ու մարդկանց անօրինական կերպով տեղափոխելու մեջ, հայտնում է Reuters-ը:
Անդրադառնալով տարածված տեղեկություններին, թե ինչի մասին կարող է հուշել գագաթաժողովն առաջինը լքելու Ալիևի քայլը և համանախագահների քննարկումները ՀՀ նախագահի հետ, Հայկ Ա. Մարտիրոսյանն ասաց, թե չգիտի` որքանով է ճիշտ Ալիևի հյուրանոց գնալու մասին տեղեկությունը, բայց եթե դա ճիշտ է, ապա կարելի է ենթադրել, որ ադրբեջանցին իրեն չափազանց ինքնավստահ է զգում, և դրա պատճառն այն է, որ հայկական կողմից առայժմ միայն քաղաքակիրթ և խիստ խաղաղասեր վարքագիծ է տեսնում։
Դեկտեմբերի 22-ին, ժամը 13.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 35 շենքի 20-րդ բնակարանի բնակիչ՝ 1958թ. ծնված Ա. Ք.-ն չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
«Նույնիսկ ավելին՝ այսպիսի կախվածությունը ՌԴ-ից Հայաստանի համար ներկայացնում է կենսական սպառնալիք: ՀՀ հասարակության մեջ այս ընկալումը կիսող բավականին լայն և ակտիվ շերտ կա, որ այս ուղղությամբ քաղաքականության վերաբերյալ ունի թե՛ պատկերացում, և թե՛ նաև այդ շահի ընկալում, թե ինչպիսի քաղաքական քայլեր պետք է արվեն այդ ուղղությամբ»:
Ոստիկանության Շենգավիթի և Նոր Նորքի բաժինների ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և բերման են ենթարկել 1975 թ. ծնված Անդրանիկ Մ.-ին:
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ՀՀ Նախագահի նստավայրում մեկնարկել են երեխաների համար անցկացվող ամենամյա տոնական միջոցառումները. այսօր Բաղրամյան 26-ում հյուրընկալվել են հանրակրթական դպրոցների բարձր առաջադիմություն ցուցաբերած 300 երեխաներ:
Հունաստանի խորհրդարանը միաձայն քվեարկել է Պաղեստին պետության ճանաչման օգտին Պաղեստինի ազգային ադմինիստրացիայի ղեկավար Մահմուդ Աբասի ներկայությամբ, հայտնում է The Jerusalem Post-ը:
168.am-ի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: