Վահան Շիրխանյանի առողջական վիճակը լավ չէ. փաստաբան

Երեկ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորված Վահան Շիրխանյանի առողջական վիճակը լավ չէ: Նրա պաշտպան Տիգրան Տեր-Եսայանն ասաց, որ նա ոտքի և սրտի հետ կապված խնդիրներ ունի. «Բժիշկը նայել է իրեն մեկուսարանում, ամեն ինչ արվում է, որպեսզի հսկողության տակ լինի»:

Փաստաբանն ասաց նաև, որ Վահան Շիրխանյանը հանկարծակիի է եկել իր ձերբակալումից. «Անսպասելի էր իր համար, դուք գիտեք՝ խմբին նոյեմբերին են կալանավորել: Հիմա դեկտեմբեր ամիսն է: Ինչ-որ ժամանակ հետո են իրեն ձերբակալել, հիմա էլ կալանավորման որոշում է կայացվել, մեղադրանք է առաջադրվել: Հանկարծակի է, ինքն էլ իմի է բերում՝ ինչ է եղել, տեսնենք՝ ինչ մեղադրանք կա, ինչ են առաջադրում, նյութերը նայենք»:

Վահան Շիրխանյանի մյուս պաշտպան Ստեփան Ոսկանյանն էլ ասաց, որ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը քննության առնելու ընթացքում իրենք հիմնական շեշտը դրել են հիմնավոր կասկածի բացակայության վրա. «Եվ նրա վրա, որ որևէ փաստական տվյալ չկա ներկայացված նյութերում՝ միջնորդությանը կից, որ կթաքնվի վարույթն իրականացնող մարմնից կամ չխոչընդոտի գործի քննության, նաև հաշվի առնել պարոն Շիրխանյանի տարիքը, առողջական վիճակը՝ ամենակարևոր հանգամանքը, բայց դատարանը հաշվի չառավ այդ հանգամանքները»: Փաստաբանն ասաց, որ չէին ցանկանա գրավի միջնորդություն ներկայացնել՝ հաշվի առնելով Վահան Շիրխանյանի կենսագրությունը, նրա հեղինակությունը, անցած ուղին, բայց ամեն դեպքում որոշել են նաև գրավ կիրառելու միջնորդություն ներկայացնել, որը մերժվել է:

Տեսանյութեր

Լրահոս