Խոսելով կոմպոզիտորների միությունում տարիներ շարունակ ձգված անառողջ մթնոլորտին, Արամ Սաթյանը տեղեկացրեց, որ հարցն աստիճանաբար դրական հանգուցալուծման է գալիս. «Կար ժամանակ, որ այս միություն չէր մտնում, օրինակ, Տիգրան Մանսուրյանը, հիմա նա արդեն մեր միության այցելուներից է:
Ռուսաստանն ուժեղացրել է Հայաստանում գտնվող իր ռազմաբազան մարտական ու տրանսպորտային ուղղաթիռների խմբաքանակով՝ դրանք այդտեղ ուղարկելով Կուբանից, հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը:
Անդրադառնալով նիստի ընթացքում եղած պայմաններին՝ նա ասաց, որ քրեակատարողական հիմնարկներում մեկ ազատազրկված անձի համար պետք է ապահովվի 4քմ տարածք. «Այդ օրը 4քմ տարածք նույնիսի ապահովված չէր: Այսինքն՝ դրանք անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող պայմաններ էին»: Անդրադառնալով քրեական գործին՝ Արթուր Սաքունցն ասաց. «Կան լուրջ հարցեր, որոնք պատասխանները քրեական գործում բացակայում են»:
ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնած «գիլյոտին» ծրագիրը հայտնվել է ՀՀ վերահսկիչ պալատի ուշադրության կենտրոնում:
Մի քանի օրվա մարտերից հետո «Թալիբան» խմբավորման անդամները Գիլմենդ նահանգում գրավել են ռազմավարական կարևոր Սանգին շրջանը, հայտնում է Associated Press-ը՝ հղում կատարելով նահանգի նահանգապետի տեղակալի հայտարարությանը:
Ռուսական 4 կործանիչ կուղեկցի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ինքնաթիռն Իրան կատարելիք այցի ժամանակ, հայտնում է իրանական Fars News գործակալությունը՝ հղում կատարելով լիբանանյան Al-Diyar պարբերականին:
Այսօր Կրասնոդարի երկրամասում հրդեհ է ծագել նավթավերամշակող գործարանում: Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Կրասնոդարի երկրամասի մամլո ծառայությունը:
Ադրբեջանի Կենտրոնական բանկը (ԿԲ) որոշում է կայացրել դեկտեմբերի 21-ից անցում կատարել մանաթի լողացող կուրսի, հայտնում է РБК-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի ԿԲ-ին:
Վազքի մասնակցության վճարների ողջ հասույթն ուղղվել է բարեգործության՝ «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» երեխաների աջակցության ծրագրերին, մասնավորապես Լոռու և Արմավիրի մարզերի մի շարք դպրոցների մարզադահլիճների համապատասխան գույքով ապահովմանը:
Գերմանիայի Բայրոյթ քաղաքում անհայտ անձը 3 մարդու է գնդակահարել, հայտնում է Spiegel-ը:
«Ի՞նչ ենք առաջարկում արտասահմանում ուսանած և հայրենիք վերադարձած երիտասարդին: Հայաստանում արդարության մեխանիզմը՝ առաջ գնալու, նկատված լինելու, պետությանը օգուտ տալու, կատարյալ չէ՝ մեղմ ասած, և՛ պետական համակարգում կատարյալ չեն, և՛ մասնավոր: Պետությունը պետք է կարողանա վերադարձած ուսանողներին առաջարկներ ներկայացնել: Պետական համակարգում ոչ թե մարդու գիտելիքն է գնահատվում, այլ շատ ու շատ այլ կապեր»,- ասաց Վ.Հովհաննիսյանը:
Ըստ Ա.Աշոտյանի՝ նպատակային ուսուցմամբ ուսանող ՀՀ քաղաքացիների համար պետությունը երաշխավորում է պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում մրցութային կարգով՝ անվճար բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու իրավունք:
«Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մեր զոհված հերոսների հիշատակը, ովքեր իրենց կյանքով պաշտպանեցին մեր հայրենի հողն ու բոլորիս անվտանգությունը»:
Դեկտեմբերի 21-ին, ժամը 08.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջ – Տերյան փողոցների խաչմերուկում գտնվող մոտակա լանջից տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է դժվարանցանելի:
Չինաստանի հարավային Գուանդուն նահանգում սողանքի հետևանքով անհետ կորածների թիվը հասել է 91-ի, հայտնում է երկրի կենտրոնական հեռուստատեսությունը:
Ռուսաստանի ԱԳՆ-ն հաստատում է տեղեկությունը, թե այս շաբաթ, հնարավոր է, որ հանդիպեն ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ու քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշը:
Այսօր Մոսկվայի շրջանում տեղի ժամանակով ժ. 10:30-ին օդի ջերմաստիճանը տաքացել է՝ հասնելով մինչև պլյուս 8 աստիճանի, հայտնում է LifeNews-ը:
Կինը, ով ենթադրաբար եղել է Լաս Վեգասում մահացու ՃՏՊ-ի հեղինակը, հանձնվել է ոստիկանությանը, հայտնում է KSNV News3LV-ն:
«Ամանոր նշելը վատ չէ, խորհուրդ կտամ չչարաշահել խմիչքը, այդ տապակած ուտեսները, խոզի բուդը, խմորեղենները պետք չէ միանգամից ուտել: Ամանորի օրերին քիչ համբուրվեք, քանի որ այդպես են հիվանդությունները տարածվում: Ամեն դեպքում, չեմ հիշում, որ Նոր տարուց հետո ամբողջ ազգը հիվանդանոց ընկնի, այնպես որ, թողնենք նորամալ այդ տոնը վայելեն»:
Սաուդյան Արաբիայի անվտանգության ուժերն անցած երկու շաբաթվա ընթացքում 59 մարդու են ձերբակալել ահաբեկչություններին առնչություն ունենալու ու պետության անվտանգության համար սպառնալիք ներկայացնելու կասկածանքով:
Երկու եղբայր, ում անունները չեն հրապարակվում, ձերբակալվել են Բրյուսելում երեկ անցկացված ոստիկանական օպերացիայի հետևանքով, որը կապված էր Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունների հետ:
Դեկտեմբերի 17-ին Վրաստանի Մառնեուլիի շրջանի Թեքալի գյուղում հասարակական լսումների ժամանակ իր զեկուցման մեջ ադրբեջանցի քաղաքագետ Ահմադ Ալիլին ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ նշեց . «2011թ. Կազանի հանդիպումից (Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի) հետո ոչ մի առաջխաղացում չկա: Կազանյան հանդիպումը մի կետ, հոգեբանական գագաթնակետ էր, որից բոլորը մեծ ակնկալիքներ ունեին: Բայց ոչինչ չստացվեց:
Ֆիլիպինները ներկայացնող 26-ամյա Պիա Ալոնսո Վուրտցբախը դարձել է գեղեցկության «Միսս տիեզերք-2015» մրցույթի հաղթող, հայտնում է BBC-ն:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Ակնհայտ է, որ Ադրբեջանն աստիճանաբար ոչ միայն փոխում է իր նախահարձակ գործողությունների մարտավարությունը, այլև դրանցում կիրառվող ուժերն ու միջոցները:
«Ի՞նչ արժեքի մասին կարող է խոսք լինել, երբ ռազմական գործողություններ են նախաձեռնում, սպանում մեր զինծառայողներին, հետո նստում՝ բանակցելու մի բանի շուրջ, որի ճիշտ հակառակն են անում և անելու: Դա ժամանակի վատնում է, կորուստ, և կասեի՝ հայկական կողմի համար չարդարացված կորուստ»:
Brent նավթի գինը նվազել է՝ հասնելով 1 բարելի դիմաց 36,2 դոլար նշագծին, ինչը 2014 թվականի հուլիսից ի վեր նվազագույն գինն է:
Հակառակորդը շփման գծի հարավային (Հադրութ) ուղղությամբ կիրառել է նաև 122 միլիմետրանոց Դ-30 հաուբից հրանոթ /4 արկ/:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դեկտեմբերի 21-ին, ժամը 00.33-ին ահազանգ է ստացվել, որ Դալարիկ-Արաքս գյուղերի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: