Աբրահամյան եղբայրների հերթական «աֆյորայի» մարտավարական կողմերն արդեն գծագրվում են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից Հայաստանում ծավալելիք քաղաքական գործունեության ակտիվ քարոզարշավն արդեն մեկնարկել է, ըստ այդմ, Աբրահամյան եղբայրների հերթական «աֆյորայի» մարտավարական կողմերն արդեն գծագրվում են: Բանն այն է, որ Արա Աբրահամյանը նոր կուսակցություն ստեղծելու գործում որոշել է հանդես գալ միայնակ: Իսկ նրա եղբայրները, որոնցից Գագիկ Աբրահամյանը ՀՀԿ անդամ է, Սերյոժա Աբրահամյանը` ՕԵԿ եւ Արմեն Աբրահամյանը` ԲՀԿ, շարունակելու են իրենց կուսակցություններում մնալ` ձեւացնելով, թե իրենց եղբոր նախաձեռնության հետ իրենք կապ չունեն, լարված են եղբայրական փոխհարաբերությունները: Իրականում այս բեմականացմամբ Արա Աբրահամյանը հնարավորինս փորձում է ներկայանալ իբրեւ նոր ուժ, իսկ իշխանական կուսակցություններում ծվարած իր եղբայրների հետ համատեղ նա նման կերպարով չէր կարողանա հանդես գալ: Մյուս կողմից էլ Աբրահամյան եղբայրները տարբեր կուսակցություններում մնալով՝ հույս ունեն, որ իրենցից գոնե մեկին 2017-ին կհաջողվի սողոսկել խորհրդարան»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031