«ՀՀԿ-ն պետք է մտածի ուժեղ ընդդիմություն ունենալու մասին». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի կարծիքով, այս տարի ոչ միայն ՀՀԿ-ի, այլեւ ամբողջ Հայաստանի համար բավականին ձեռքբերումներ են եղել, քանզի այն, ինչ նպաստավոր է երկրին, պետությանը, ժողովրդին, նպաստավոր է նաեւ ՀՀԿ-ին։

– Իսկ ներքաղաքական առումով ի՞նչ կասեք, օրինակ՝ ԲՀԿ-ի «վնասազերծումն» ու Ծառուկյանին քաղաքական դաշտից հեռացնելը ՀՀԿ-ի համար ձեռքբերում էր։

– Ցանկացած ներքաղաքական գործընթաց ընդհանրապես չի կարելի ձեռքբերում համարել, ըստ իս, դրանք սովորական քաղաքական գործընթացներ են։

– Բայց քաղաքական իրողություններ։

– Քաղաքական իրողություն է այն, որ պարոն Ծառուկյանն ասաց, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում։

– Իսկ կարող ենք որպես կորուստ դիւոարկել այն, որ ընդդիմությունն ավելի ջլատվեց, թուլացավ այդ գործողություններից հետո։

– Բոլոր նրանք, ովքեր որպես ընդդիմադիր քաղաքական ուժ թուլացած էին, թույլ էին, նրանք այդպես էլ մնացին կամ ուղղակի ժողովրդի կողմից այլեւս դարձան անընդունելի։

– Բայց ՀՀԿ-ի ճանապարհը, քաղաքական ուղին ավելի հարթվեց այս տարում։

– Ես չէի ասի, որովհետեւ կարծում եմ, որ ՀՀԿ-ն պետք է մտածի ուժեղ ընդդիմություն ունենալու մասին։

– Բայց չունենք, չէ՞ ԲՀԿ-ն հիմա «խոնարհ հարսի» պես է, ՀՅԴ-ն՝ նույն վիճակում, «ժառանգությունից» գրեթե բան չի մնացել, ՀԱԿ-ի դեպքում անհասկանալի է, թե ինչ է։ Այս իրավիճակը ՀՀԿ-ի համար ձեռքբերո՞ւմ է, թե՞ կորուստ։

– Ես կարծում եմ, որ այս իրավիճակը թելադրված է նրանով, թե որքանով է ժողովուրդն ընդունում իրենց ընդդիմադիր հորջորջող քաղաքական առանձին խմբերի, մարդ-կուսակցություններին կամ անմարդ կուսակցություններին…

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս