Բաժիններ՝

Ֆրանսիան ու Ռուսաստանն ուժեղացնում են ԴԱԻՇ-ի մասին հետախուզական տեղեկությունների փոխանակությունը

Փարիզն ու Մոսկվան ակտիվացնում են հետախուզական տվյալների փոխանակությունը, որոնք վերաբերում են ԴԱԻՇ-ի դիրքերին հարվածներ հասցնելուն:

Այս մասին Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է երեկ Մոսկվայում իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Շոյգուի բանակցությունների արդյունքում:

Նրա խոսքով՝ ձեռք է բերվել պայմանավորվածություն փոխանակել ռազմական տեղեկություններ, որոնք վերաբերում են Սիրիայում ահաբեկչական խմբավորումների շարքերին ու նրանց զբաղեցրած դիրքերին հարվածներ հասցնելուն, հայտնում է AFP-ն:

Միաժամանակ, Լե Դրիանն ընդգծել է, որ հետախուզական տվյալների փոխանակումը կատարվում է միայն Մոսկվայի ու Փարիզի մակարդակով:

ՌԴ ՊՆ մամլո ծառայության վարչությունից հայտնել են, որ շփումները շարունակվելու են «Ռուսաստանի ու Ֆրանսիայի Զինված ուժերի գլխավոր շտաբերի մակարդակով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031