Արմեն Աշոտյանի կոչն անիմաստ է. «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. « Վերջերս կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ԶԼՄ-ներին կոչ արեց երկու տարի չքննադատել իրեն, որպեսզի կարողանա իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները, ու երկու տարի անց միայն պահանջել արդյունք: Հուսով եմ, որ նախարարը պարզապես կատակել է, բայց չի կարելի ասել, թե դա իշխանություններին բնորոշ մտածելակերպ չի՝ «տվեք ինձ որոշ ժամանակով «քարթ-բլանշ», եւ ես որոշ ժամանակվա ընթացքում կանցկացնեմ բարեփոխումներ, կմաքրեմ Ավգյան ախոռները եւ այլն»:

Ամբողջ խնդիրն այն է, որ նման «քարթ-բլանշ» իշխանությանը տրվում է երկու դեպքում՝

ա/ հեղափոխությունից հետո, երբ ոգեւորված հասարակությունն այնքան է վստահում նոր իշխանությանը, որ իր կամքով որոշ ժամանակ հրաժարվում է վերջինիս քայլերի հանդեպ քննադատական վերաբերմունքից,

բ/ բռնապետության դեպքում, երբ ժողովրդի դժգոհությունը ճնշվում է ուժային մեթոդներով: Մասնավորապես, ՀՀՇ-ն 1990-92 թվականներին նման հնարավորություն ուներ եւ տնտեսության ազատականացման ոլորտում շատ բան արեց (գիտեմ, որ հիմա գերիշխողն այլ կարծիքն է), բայց, օրինակ, նույն գիտության եւ կրթության ոլորտում կարող էր դիմել շատ ավելի արմատական քայլերի, բայց, ինչպես ասում են, «դուխը չհերիքեց»:

Հիմա, երբ իշխանության նկատմամբ վստահությունը մի քանի անգամ ավելի քիչ է, ոչ մի նախարար նման քայլերի չի կարողանա գնալ: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանում այլեւս հնարավոր չէ հեղափոխություն ու հնարավոր չէ նաեւ բռնապետություն: Երկու դեպքում էլ կասեմ՝ բարեբախտաբար»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս