
Լիբիայի ափերի մոտ փախստականներ տեղափոխող նավ է խորտակվել

Եվրոպա ուղևորվող նավը, որտեղ գտնվել են անօրինական ներգաղթյալներ, խորտակվել է Լիբիայի ափերի մոտ: 2 մարդ զոհվել է, 108-ը՝փրկվել, հայտնում են արևմտյան լրատվամիջոցները՝ հղում կատարելով Լիբիայի առափնյա ոստիկանության տվյալներին:
Եվս 10 մարդ համարվում է անհետ կորած:
Առափնյա պահպանության աշխատակիցների խոսքով՝ նավը փրկարարական օպերացիայի ժամանակ գրեթե ամբողջությամբ անցել է ջրի տակ:
Նավում գտնվող մարդիկ եղել են առանց փրկարարական ժիլետների: