Զորամասում խոզ պահող կապիտանն է Գևորգին սպանել կամ ինքնասպանության դրդել` պնդում են հարազատները. news.am
Գլխի գագաթային շրջանի հրազենային վնասվածքի հետեւանքով նոյեմբերի 28–ին մահացած 18-ամյա Գեւորգ Խաչատրյանի հարազատները Գեւորգի մահվան նախնական պաշտոնական վարկածին, ըստ որի, նա ինքնասպան է եղել, չեն հավատում եւ շարունակում են պնդել, որ նրան սպանել են:
NEWS.am-ի հետ զրույցում զոհված զինծառայողի հարազատներից մեկը, որը խնդրեց չհրապարակել իր անունը, նշել է, Գեւորգին ինքնասպանության հասցնելու գործով ձեբակալված 5 անձանցից մեկը` կապիտան Մհեր Ոսկանյանը, զորամասի տարածքում երկար ժամանակ խոզեր է պահել եւ զինվորներին ստիպել է խնամել դրանց: Հարազատի խոսքով, ինքը տեղեկացել է, որ Գեւորգը ինքնասպան է եղել խոզերին կերակրելու պատճառով, ինչին ինքը չի հավատում:
«Ասում են` ղումար են խաղացել, որ ով կրվի, պիտի խոզերին կերակրի: Գեւորգն էլ իբր կրվել ա, գնացել խոզերին է կերակրել ու ինքնասպան է եղել: Մենք չենք հավատում, ոնց կարար Գեւորգի նման մարդը խոզերին կերակրելու պատճառով ինքնասպան լինել: Էդ տականք լեյտենանտը զինվորներին 11 ամսվա հասանելիք 1560 դրամը չի տվել, իր խոզերի համար կեր ա առել, որ չաղացնի, տանի միսը հանձնի, սպանել են երեխուն՝ ասում են` ինքնասպան է եղել»,-ասել է հարազատը:
Մանրամասներն` այստեղ