ԱՄՆ-ը «հաստատակամորեն տրամադրված» է Լեռնային Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորմանը. ԱՄՆ Պետդեպ

ԱՄՆ-ը «հաստատակամորեն տրամադրված» է Լեռնային Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորմանը, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Նրան խնդրել են մեկնաբանել շաբաթ օրը Շվեյցարիայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի միջև կայացած բանակցությունները:

Ինչպես ընդգծել է Քիրբին, «այդ գագաթաժողովը երկու երկրների ղեկավարներին հնարավորություն է տվել դեմ առ դեմ հանդիպել ու բացատրել դիրքորոշումները»:

Նրա խոսքով՝ «նախագահները խոստովանել են իրավիճակի վատթարացումը»:
Քիրբին նշել է, որ Վաշինգտոնն աջակցում է «խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվաքանակի կրճատման միջոցառումներին»:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ ամերիկյան պատվիրակությունը «ԵԱՀԿ Մինսկի խմբում ռուս ու ֆրանսիացի գործընկերների հետ շարունակում է քննարկել այդ միջոցառումները»:

ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչն ընդգծել է ժողովրդական դիվանագիտության կարևորությունը, հատկապես Լեռնային Ղարաբաղում, որտեղ «մարդիկ դարերով ապրել են իրար կողքի ու հիմա պետք է նորից միմյանց վստահեն»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031