Բաժիններ՝

Գեներալ-մայոր․ Շիրխանյանը թող ապացուցի, որ անմեղ է. «Ազատություն»

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, պահեստազորի գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը հերքում է, թե Ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալված Վահան Շիրխանյանը իր կողմից ստեղծված «Պահեստազորի սպաների համահայկական միության» անդամ է: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ավետիսյանը, սակայն, չի հերքում՝ վերջին շրջանում Շիրխանյանը մի քանի անգամ հանդիպել է իր հետ՝ քննարկելու միությանն առնչվող հարցեր: Վերջին անգամ գեներալ-մայորը Շիրխանյանի հետ հանդիպել է վերջինիս կալանավորվելուց մի քանի օր առաջ:

– Անշո՛ւշտ, պետք է պատմեմ, որպեսզի ժողովուրդը և հանրությունը ճշմարտությունը իմանա: Ասեմ, որ պարոն Շիրխանյանը «Պահեստազորի սպաների համահայկական միության» հետ առնչվել է այնքանով՝ որքանով, որովհետև «Պահեստազորի սպաների համահայկական միությունը» բացել եմ անձամբ ես՝ 2015 թվականի մայիսի 5-ին: Իսկ պարոն Շիրխանյանը այդ կառույցի հետ, որ ցանկացել է անդամագրվել և շփումներ է ունեցել հոկտեմբերի կեսերից մինչև դեկտեմբերի կեսերը, ընդամենը մեկ ամսվա՝ մեզ հետ ցանկություն է հայտնել շփվելու: Այնպես որ պարոն Շիրխանյանը հասարակական կառույցի բացման հետ որևիցե մի առնչություն չի ունեցել: Պարոն Շիրխանյանը մեզ ներկայացրել է, որ առաջարկություններ ունի կառույցի վերաբերյալ և ուզում է իր առաջարկությունները ներկայացնել, ու պարոն Շիրխանյանը ողջունում էր այդ կառույցի գործունեությունը, դերակատարությունը: Ընդամենը այդքանով ենք մենք պարոն Շիրխանյանի հետ հանդիպել:

– Իսկ երբ լսեցիք այդ պաշտոնական հայտարարությունը, որ մասնակցություն է ունեցել այդ հանցավոր խմբի գործունեությանը, Ձեզ համար անակնկալ չէ՞ր:

– Անշո՛ւշտ, անակնկալ էր, որովհետև այդ մարդը լինելով տարիներ շարունակ պաշտպանության փոխնախարարի պաշտոնում և զբաղեցնելով բարձր պաշտոն՝ բարձր դիրքերից էր միշտ գաղափարներ արտահայտում: Ինչ վերաբերում է անակնկալության հիմքայնությանը, դա, ես կարծում եմ, Ազգային անվտանգության ծառայությունը հենց այնպես որևիցե մեկին ոչ կալանավորում է, ոչ էլ մեղադրում է: Թող պարոն Շիրխանյանը ապացուցի, որ ինքը որևիցե մի կապ չունի այդ հանցավոր խմբի հետ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս